ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու արտահոսքի աղբյուրը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հունվարի 16-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, որը նաեւ 2007 թվականին հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։
Մասնավորապես նախկին դեսպանը նշել էր, որ դեռևս 2005թ, երբ Արարատ Միրզոյանը խոստումնալից երիտասարդ էր, ում միտքը սև էր, իսկ հոգին պղտոր, ամբիցիաներն էլ շատ բարձր էին, հայտնվել է Ցեղասպանության թանգարանում, իսկ թուրքական գործակալների տեսադաշտում հայտնվել է, երբ նա ԱՄՆ-ում սկսել է ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում: