Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան

Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։

Առնվազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղետալիորեն փոքր թիվ էր ու ի զորու չեղավ՝ բռնելու նրա ձեռքը, կանգնեցնելու ողբերգության թափանիվը։ Ինչու՞, որովհետև մենք՝ զգուշացնողներս, անհատներ էինք ընդամենը։ Իսկ ինստիտուտները, համակարգերը և հասարակությունը՝ որպես ինստիտուտ, չափից դուրս թույլ էին։

Անվտանգության խորհուրդ, ԱԱԾ, Բանակ, Արցախի իշխանություններ, ԱԺ իշխող խմբակցություն. ու՞ր էին այս ինստիտուտները։ Ո՞ւր էին այսօր տարբեր դահլիճներում իրենց պատռելով Նիկոլի հրաժարականը պահանջող մտավորականները։ Ու՞ր էին բուհերը, պրոֆեսորադասախոսական համայնքը, Ակադեմիան, ստեղծագործական միությունները։ Ո՞ւր էր առաջին քրիստոնյա հասարակությունը։Իմ նշած 20-25 հոգուն ամբողջ կյանքում հանգիստ չի տալու այդ միտքը՝ մենք գիտեինք, մենք ասում էին դրա մասին, մենք գոռում էին դրա մասին, բայց չկարողացանք տեղ հասցնել։ Եվ ինչ-որ մի ավել բան չարածի զգացումը մեզ միշտ ուղեկցելու է։

Չկրկնել պատմությունը

Հիմա, իհարկե, խոսողները շատ են, հայհոյողները՝ ավելի շատ, Նիկոլի հրաժարականը պահանջողները՝ անթիվ-անհամար։ Բայց այդ դժգոհությունն առայժմ չի ստանում ինստիտուցիոնալ տեսք և, նախադեպը ունենալով, կա մտավախություն, որ դարձյալ մեզ կարող է չհաջողվի կանգնեցնել հիմա էլ նո´ր ողբերգության անիվը։

Այս իրականության անբաժանելի մասն է նաև «Իմ քայլի» խմբակցությունը՝ որպես ինստիտուտ ու որպես ռումբ՝ պետության հիմքում։

Ու դարձյալ մի 20-25 հոգանոց անվանացանկ, ովքեր որևէ միավորի ներսում իրար հետ կապված չեն, գուցե ոմանք իրար նույնիսկ չեն ճանաչում, նախապես չեն պլանավորում ասելիքը, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով բավական գրագետ ներկայացնում են իրական վիճակը, ռիսկերը, ինչ պետք է անենք և ինչից պետք է խուսափենք։ Այդ 20-25 հոգին, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ՝ այսօր, ասում են, բարձրաձայնում, գոռում, որ կանգնեցնել է պետք պետության քայքայման ընթացքը, և դա պետք է անել շատ արագ, և եթե դա չանենք, ապա ոչ թե հետո, այլ հենց այս տարի են լինելու նոր խոշոր ցնցումներ և կորուստներ։

Ու դարձյալ՝ նույն պատմությունը. թվում է, թե ասվում է, թվում է, թե ընկալվում է, թվում է՝ չլսելու ողբերգական նախադեպը կա, բայց միևնույն է՝ հանրային, զանգվածային ինքնապահպանման բնազդը չի սրվում։

Հետևություն՝ ուրեմն մի բան սխալ է արվում կամ կիսատ և (կամ) մեր դեմ իսկապես գործում է լավ կազմակերպված գործակալական ցանց, որն ազդեցիկ է, և որի խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ մեկը կանգնեցնի պետության քայքայումը։

Ասելիքի հստակություն. ճիշտ ձևակերպել ռիսկերը և կորուստները

Կա հրատապ չորս խնդիր.

1. Հայ ժողովրդին, հասարակության շերտերին ներկայացնել իրականությունը։

2. Ձևավորել նոր իշխանություն

3. Փորձել վերականգնել Հայաստան-սփյուռք-Արցախ միասնական համակարգը

4. Աշխատեցնել պետական համակարգը՝ սկսել աշխատել

Իմ տպավորությամբ՝ հասարակության նույնիսկ կրթված շերտերը լավ չեն պատկերացնում աղետի մասշտաբները՝ այն, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, և նույնիսկ չկա հին հայ ժողովուրդը, որը վերջին 30 տարիներին ուներ հաղթած և տարածաշրջանում ձայնի իրավունքով պետություն։

Հասարակության մեջ և նույնիսկ քաղաքական վերնախավում քչերն են հասկանում, որ հիմա գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար։ Ու մենք ուշանում ենք, որովհետև պարտված և ծաղրի արժանացած իշխանությամբ մենք մեր շահը չենք կարողանալու պաշտպանել։ Մենք չենք կարող անմասն մնալ նոր Կովկասի ձևավորման պրոցեսին, բայց դա կարող ենք անել միայն նոր իշխանության պայմաններում, որը

ա/ Չի պարտվել Ալիևին

բ/ Կկարողանա Ռուսաստանի հետ նոր բովանդակության պայմանավորվածություններ ձեռք բերել

գ/ Կկարողանա խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ

դ/ Կկարողանա Իրանի հետ նոր հարաբերություններ ձևավորել

ե/ Կկարողանա Արևմուտքի հետ հարաբերություններ վերականգնել

Կա կարևորագույն խնդիր հայկական աշխարհում, որը միայն նոր իշխանությունը կարող է անել. պետք է անել ամեն ինչ, որպեսզի ողբը չդառնա հայ ժողովրդի նոր բրենդը։ Սա ուղղակի պետք է բացառել։ Պետությունը պետք է առաջինը հաղթահարի ողբի փուլը և պարտվածի հոգեբանությունը, որպեսզի հնարավորինս արագ այն հասնի սփյուռքին։ Բայց դա հնարավոր կլինի միայն նոր իշխանության պարագայում։

Պետք է պարզ հասկանալ Փաշինյանի աջակցության համակարգը.

1. Ալիևը

2. Էրդողանը

3. «Իմ քայլը»

4. Հասարակության նվազ կրթված շերտը

5. Առանց հստակությունների և անծրագիր ընդդիմությունը

Ալիևի, Էրդողանի ու հասարակության նվազ կրթված շերտի հետ առայժմ ոչինչ չենք կարող անել։ Սա պետք է ընդունել որպես փաստ։ «Իմ քայլի» հետ պետք է փոխել աշխատանքի սկզբունքը։ Դադարեցնել է պետք բոլոր բանակցությունները՝ համոզելու, առաջարկելու պրոցեսը, որը հիմա կա։ Դա արդեն ինքնախաբեություն է։ Պետք է ուղղակի մեծացնել հանրային ճնշումը, և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Իմ քայլը» կամ Իմ քայլից ինքնուրույն գան բանակցությունների։

Կծագի հարց՝ ինչպես մեծացնել հանրային ճնշումները։ Դա էլ վերջին կետն է. պետք է էականորեն փոխել հարթակի կարգավիճակը՝ անցում կատարել Փաշինյանի ընդդիմությունից՝ Փաշինյանին այլընտրանք կարգավիճակի։ Սա 2-3 շաբաթում կարելի է անել։ Հարթակն իր մի կարևոր ֆունկցիան կատարել է՝ «Մերժիր Նիկոլին»-ը դարձել է համընդհանուր բանաձև, բայց այն իրացնելու համար պետք է հանրությանը ներկայացնել առկա իրականության այլընտրանքը՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական ծրագիր։ Անելիքի հստակությամբ, ներկա անհույս վիճակին այլընտրանք դարձած հարթակը այդ դեպքում կստանա ամենակարևոր ու վճռական դաշնակցին՝ պետական համակարգը, ուժայիններին ու մշտապես դիտորդ հասարակության շերտերին։ Պետք է հստակ ներկայացնել փոփոխությունների բացակայության դեպքում երկրի քայքայման հեռանկարն ու զուգահեռ, նույնքան հստակ, ներկայացնել անելիքը՝ դրանից խուսափելու համար։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>