«Իմ քայլը» դեմ քվեարկեց անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տալու նախագծին
«Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որով առաջարկոմ է դրամական աջակցություն տրամադրել գերության մեջ հայտնված ու անհետ կորած պարտադիր ու պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված ու կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին:
Առաջարկվում է նաև աջակցոթյուն տրամադրել գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակչության ներկայացուցիչների ընտանիքների անդամներին՝ պետական նպաստ սահմանելու տեսքով:
Այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում:
Նիստում իմքայլական Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ կառավարության կողմից արդեն իսկ սահմանված են համապատասխան սոցիալական ապահովության երաշխիքներ, մեխանիզմը պատշաճ կերպով աշխատում է:
Քվեարկության արդյունքում նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Դեմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը:
Կողմ արտահայտվեց 39 պատգամավոր, դեմ՝ 74:
Zham.am