ԼՀԿ-ի նախագիծն օրակարգ չընդգրկվեց
Ազգային ժողովն այսօր օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ: Ելույթի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Իշխանությունները որևէ քայլ չեն արել՝ ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար
: Նախագծի մերժումը խոսում է այն մասին, որ դուք որևէ առիթ չեք ուզում օգտագործել ցույց տալու աշխարհին, որ դուք համերաշխ չեք, որ 21-րդ դարում ձեր եղբայրները և քույրերը գտվում են ադրբեջանական բանտում»: