«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու չորս ճանապարհ ունենք». Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
Այսօր Հայատանում կա իշխանություն, որն ի վիճակի չէ պաշտպանել պետության շահերը, իշխանության ներկայացուցիչները կառչել են աթոռներից և պոկ չեն գալիս, պետությունը հետևողականորեն տանում են կործանում։ Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը։
«Այսօր յուրաքանչյուր արժանապատիվ, գիտակից քաղաքացու թիվ մեկ խնդիրը պետք է լինի փողոց դուրս գալն ու այս դավաճաններին հեռացնելը։ Սա պետք է լինի համահայկական պահանջ, քանի որ այլ ճանապարհ չկա։ Համակերպվել այս վիճակի հետ, նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: