Լավրովը և Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում հունվարի 26-ին կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում։ Նշվում է, որ բանակցությունների օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: