Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան
14
Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Պատերազմ Արցախում
Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում

Միքայել Մելքումյան. Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական մարտահրավերների հարցի շուրջ (ՄԱՍ II)

Մաս I-ինն՝ այստեղ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք – Այս օրենքով երկրում հայտարարված ռազմական դրությունը օգտագործվեց ճնշելու լրատվական գործունեություն իրականացնող անձանց կողմից տեղեկությունների հրապարակումը, այդպիսով թույլ չտալով ժողովրդին իրազեկ լինելու ռազմաճակատում տիրող իրական վիճակի մասին: Ոտնահարվեց նաև լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից կարծիքի արտահայտման ազատությունը: Երկու դեպքում էլ նախատեսելով ոչ իրավաչափ վարչական պատասխանատվություն:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք - Հավաստի լրատվության տրամադրումը կանխելու նպատակով քրեականացվեց ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտումը:

Կորոնավիրուսը եվ դրա հետևանքները:


Ինչպես արդեն նշվեց, փետրվարի 17-ից ՀՀ-ում մեկնարկել էր հանրաքվեի քարոզչությունը, այնինչ աշխարհում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած արդեն մոլգնում էր COVID-19 կորոնավիրուսային համավարակը, և պետությունները ձեռնարկում էին կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումներ :

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ դեսպանությունները, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները հետևում էին իրավիճակի զարգացմանը՝ նպատակահարմար չգտնելով Հայաստանում խիստ սահմանափակումներ կիրառել, ինչը հանգեցրեց աղետալի հետևանքների:

2020 թ. մարտի 1-ին Հայաստանում պաշտոնապես գրանցվեց նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Իրանից ժամանած քաղաքացու մոտ: Եթե համավարակի տարածման սկզբում ինչ-որ չափով հաջողվում էր վերահսկել վարակակիրների շփումների շրջանակն ու սահմանափակել կորոնավիրուսի տարածումը, ապա դեպքերի քանակի ավելացմանը զուգընթաց իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։

Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանվեց մարտի 16-ին (18), և դրա հետ մեկտեղ սահմանվեցին մի շարք սահմանափակումներ՝ կապված ազատ տեղաշարժի, ինքնամեկուսացման կանոնների և տնտեսական գործունեության որոշ տեսակների արգելքի հետ։ Ազգաբնակչությունը հայտնվեց սոցիալ-տնտեսական ծանր վիճակում:

ՀՀ իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարն անպատասխանատու կերպով կազմակերպելու հետևանքով Հայաստանը տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով առաջատարներից է կորոնավիրուսով վարակման, հիվանդությունից մահացության ցուցանիշներով (19):

Կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթները, որոնք վերաբերում էին արտակարգ դրության պայմանների խստացմանը և ընդունվեցին ԱԺ կողմից, ըստ էության չփոխեցին պատկերը, քանի որ դրանց իրականացման հարցում չկար անհրաժեշտ հետևողականություն: Արտակարգ դրության ռեժիմը կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 11–ից փոխարինվեց կարանտինով (20), ինչը, սակայն, որևէ էական փոփոխություն չի մտցնում իրերի դրության մեջ:


Կրթական բարեփոխումները հետհեղափոխական Հայաստանում:


2018թ. նոր իշխանությունների ձևավորումից հետո Հայաստանում հանրային մեծ ուշադրության արժանացավ Սորոսի հիմնադրամի գործունեությունը։ Չնայած այն բանին, որ Ջորջ Սորոսը հայտնի է իր բարեգործական ծրագրերով, այնուամենայնից նրա անունը կապվում է ճգնաժամերի հրահրման, ազգային պետությունների և ավանդական արժեքների խարխլման, մշակութային դեգրադացիայի, անհարկի ազատամտության, հասարակական կարևորագույն ինստիտուտների՝ պետության, եկեղեցու և ընտանիքի դերակատարության նսեմացման հետ։ Նա մեղադրվում է հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունները» ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։ Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում, իսկ 2015թ. Հայաստանի գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը նրա գործունեությունը Ռուսաստանում ճանաչեց անցանկալի։

Թերևս պատահական չէր, որ 2018թ. Հեղափոխությունից հետո «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը (ճանապարհային քարտեզ)» (21), որտեղ Ջ. Սորոսի կողմից ֆինանսավորվող հիմնադրամը ներկայացրեց իր անելիքները հետհեղափոխական Հայաստանում։ Մասնավորապես նշվում էին բոլոր այն ոլորտները, որտեղ «բարեփոխումների» անհրաժեշտություն կար։ Դրանից անմասն չմնաց նաև կրթական ոլորտը. առաջարկվում էր վերանայել հանրակրթության չափորոշիչը, կրթական ծրագրերն ու դասագրքերը, ինչին և անմիջապես ձեռնամուխ եղավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այդուհանդերձ ձեռնարկված «բարեփոխումները», որոնք համապատասխանում են վերը նշված հայեցակարգի տրամաբանությանը, արժանացան ինչպես հանրության, այնպես էլ ակադեմիական շրջանակների խիստ քննադատություններին ։

Պետական առարկայական չափորոշիչների խնդիրը։

Նախ քննարկումների կիզակետում հայտնվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան. բարձրացվեց այն այլ առարկաների հետ միավորելու հարցը՝ այն հիմնավորմամբ, որ հայ եկեղեցու պատմությունը չպետք է տարանջատվի հայ ժողովրդի պատմությունից։

Այս կեղծ օրակարգի արմատներն ավելի խորն են. նախկինում էլ առարկայի նկատմամբ եղել են ոտնձգություններ։ Մասնավորապես՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն հասարակական կազմակերպությունը, որի կայքը ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից, հրապարակել էր «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» զեկույցը (22) , որի «2.9. Իրավիճակը հանրակրթական դպրոցներում» բաժինն անուղղակիորեն մեղադրում է Հայ Եկեղեցուն անհանդուրժողականության, այլոց հետապնդման և կրոնական քարոզչության մեջ: Ավելին, 2017 թ. հանրային քննարկումների դրված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ դիտողություններ է ներկայացրել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (23) գրասենյակը՝ առաջարկելով Հայ Եկեղեցուն արգելել առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության կրոնական քարոզչություն իրականացնել կրթական հաստատություններում:

Բուռն քննադատության արժանացան նաև «Գրականություն» (24) առարկայի չափորոշիչները. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներն (25) արտահայտեցին իրենց խոր մտահոգությունն ու անվստահությունն աշխատանքային խմբին։ Իսկ պատճառներն ավելի քան հիմնավոր են։ Նախ՝ առարկայի անվանումից հանվում է «հայ» բառը՝ այն հիմնավորմամբ, որ ներառվում են նաև համաշխարհային գրականության երկեր։ Իրականում հայ գրականությանը հատկացվող ծավալն ու ժամաքանակը նվազում է։ Այնպիսի տպավորություն է, որ ասես չափորոշիչները մշակվել են հայ դասական գրականությունն ուրանալու միտումով։ Անհասկանալի է հեղինակների ընտրության սկզբունքը, իսկ սփյուռքահայ գրականությանը չնչին տեղ է տրվում։ Մասնագետների կողմից ծրագիրը որակվեց ամոթալի և խայտառակ. այնտեղ բացակայում է հայ հին և միջնադարյան գրականությունը, չկան այնպիսի հեղինակներ, որոնցով պայմանավորված է մեր ազգային հիշողությունը, ազգային արժանապատվությունը։

Անհայտ է, թե ինչ սկզբունքով են ձևավորվել փորձագիտական խմբերը և ինչպես են մշակվել չափորոշիչները: Այս ծրագիրը տանում է պարտության այն առումով, որ ըստ աստվածաշնչյան մտքի՝ նախ պարտվում են մշակույթները, հետո՝ միայն պետությունները։

«Հայոց պատմություն» (26) առարկայի չափորոշիչների մշակման անընդունելի մոտեցումների և դրույթների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը։ Ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանը (27) հայտարարեց այն մասին, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» և այլ առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը մշակվել է տարիներ շարունակ թուրքերի հետ սերտ համագործակցության փորձ ունեցող Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի հիմնադիր Լիլիթ Մկրտչյանի ղեկավարության ներքո։ Վերջինս մասնակցել էր Եվրոպական միության հովանավորությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» (28) ծրագրին, որի նպատակն էր աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սահմանները բացելուն, տնտեսական կապերն ընդլայնելուն, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելուն, և այլն։ Չորս թուրք գործընկերների հետ նա հեղինակել է History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» (29) աշխատությունը, որ պրոֆեսոր Մովսիսյան որակում է որպես «խայտառակ գիրք»։ Նշված աշխատության համահեղինակներից են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը։ Այնպիսի տպավորություն է, որ «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները մշակվել են հարևան պետության անմիջական մասնակցությամբ, ինչն առնվազն կարելի է պետական դավաճանություն որակել։

Ընդունելության քննություններին առնչվող խնդիրներ։

ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը (30) լիովին հակասում է ՀՀ օրենսդրությանը: Բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, ամրագրվել է իբրև կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որևէ օտար լեզվի քննություն հանձնել: Դեռ ավելին՝ ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում հայոց լեզվի քննությունը նշված է իբրև ոչ մրցութային: Սա հակասում է ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածին, համաձայն որի «Հայաստանի Հան¬րա¬պետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են» (31):

Բացարձակապես անթույլատրելի է նաև այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթով փորձ է արվում «Հայոց լեզվի» և «Հայոց պատմության» դասավանդումը բուհերում դարձնել կամընտրական:

Ի տարբերություն այժմ գործող օրենքի՝ նախագծով սահմանված չէ, որ բուհերում «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» պատմության դասավանդումը պարտադիր է. որոշումը թողնվում է բուհի հայեցողությանը, որը կարող է որոշում կայացնել և առարկաների ուսուցումը պարտադիր դարձնել։

ԱՄՓՈՓՈՒՄ

2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունների կողմից վարվող ներքին անհեռատես քաղաքականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ճիշտ է, երկրի արտաքին քաղաքական վեկտորը չփոխվեց, սակայն առկա ավանդական հարաբերությունները լուրջ տրանսֆորմացիայի ենթարկվեցին՝ խնդիրներ առաջացնելով ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում։ Այդ ապաշնորհ քաղաքականության վերջնարդյունք եղավ 2020թ սեպտեմբերին արցախյան 2-րդ պատերազմում նշված երկրների չեզոք վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

Դրական սպասումներ չեն նկատվում նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակում: 2020 թվականն ավարտվեց խորը տնտեսական անկման պայմաններում: Եթե սրան գումարենք ներդրումների գրեթե զրոյական մակարդակը, պետական բյուջեի եկամուտների աննախադեպ ցածր մակարդակը և կապիտալ ծախսերի իրականացման մշուշոտ հեռանկարները, կարող ենք փաստել, որ այս տարի ևս գնտվելու ենք տնտեսական անկման փուլում: Այս առումով անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել ամեն գնով ներդրումներ ներգրավելու, կորցրած աշխատատեղերը վերականգնելու, տնտեսական անկման միտումը կոտրելու ուղղությամբ:

2020 թվականի լրջագույն մարտահրավերներից էր COVID-19 համավարակը, որի դեմ պայքարը ձախողվել է անլուրջ վերաբերմունքի և անհետևողականության պատճառով:
Նույն արդյունքներն են գրանցվել նաև կրթական «բարեփոխումների» ոլորտում:

Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտին, այստեղ նույնպես երևում է ներկայիս իշխանությունների ձեռագիրը: Այս ընթացքում ընդունվել են նաև խնդրահարույց մի շարք օրենքներ, որոնց կիրառումը կարող է հանգեցնել իրավական կազուսի կարգավորվող ոլորտներում:

Այսօր մեր երկիրը գտնվում է խորը և համապարփակ ճգնաժամի պայմաններում:

Պարտությունը արցախյան ճակատում և հայրենազրկումը լրջորեն նսեմացրել են մեր ազգային արժանապատվությունը: Դրանից հետևում է, որ վարչապետն անհապաղ պետք է հեռանա, ինչքան շուտ, այնքան լավ:

Դրա հերթական ապացույցը մի քանի օր առաջ Մոսկովյան հանդիպման ընթացքում պարտվողական և ոչինչ չտվող արդյունքներն էին՝ գերիների հարցի վիժեցումը, GPS-ով սահմանազատման հարցին չդիմակայելը: Էլ որը ասեմ: Մեր պետությունը կանգնած է ճակատագրական ջրբաժանի վրա:

Այժմ ոտքի՛ հայ ժողովուրդ և դա կունենա ապագա:


Միքայել Մելքումյան և ընկերներ փորձագիտական խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>