ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Պատերազմ Արցախում
Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան

Նիկոլը, Ռուստամը, դատարաններն ու Արմեն Սարգսյանը

Անհետաձգելի․․․ Փաստորեն դավաճանների կառավարությունն այսօր անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը։ Դրանով նախատեսված է մինչդատական վարույթի և հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանների ներդրում։ Ընդ որում, հակակոռուպցիոն դատարանների ներդրման համար գումարը տալիս է օտարերկրյա դոնոր։ Այլ երկիր կվճարի, կպատվիրի՝ թե ով լինի դատավոր ու ինչ անի։
 
Դուք ճիշտ հասկացաք՝ դավաճանը ու իր վարձկան երիտհայը՝ բադասյան ռուստամը, անհետաձգելի չհամարեցին, ասենք, գերիների վերադարձը, անհայտ կորած երեխեքի ընտանիքների աջակցությունը կամ օրինակ, ՔԿԱԳ օրենքում փոփոխություն կատարելը, որ արցախցիները, իրենց տնից տեղից կտրված լինելով, այստեղ ստիպված չլինեն 15000 դրամ ավել գումար տալ ինչ որ տեղեկանքի համար։ Նրանք որոշեցին, որ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ է արյուն պարտակող դատարաններ ստեղծելը, որ ընդդիմադիրներին կալանք տան, անհետ կորածի հորը կալանք տան, որ հանկարծ ձայն չհանեն։
 
Կներեք, բայց այս անգամ քաղաքավարի չեմ լինելու ու իրերը կոչելու եմ իրենց անուններով։
 
Այս նախագիծը ունի քաղաքական, իրավական ու բարոյական հարթություն։
1. Սկսեմ բարոյական հարթությունից։ Դե հայրենիք վաճառածներից բարոյականություն ակնկալելը նվազագույնը տարօրինակ կլիներ։ Խիստ հասկանալի և կոռուպցիոն ռիսկի պատճառով բանակում չծառայած ու սառը դեմքով տգետ մտքեր հայտնող ջահելը դժվար հասկանար, թե ինչ է նշանակում 7000 երեխա զոհել, 10000-ին թողնել առանց ոտք ու ձեռք և դրա փոխարեն փող տալ ու ստեղծել գրպանի դատարաններ, որ փակեն նրանց, ովքեր փորձել են այդ հողը պահել։
 
2.Քաղաքական հարթության մեջ՝ ակնհայտ է, որ սա ամենաքաղաքական նախագիծն է, որ երբևէ այս դահիճները նախաձեռնել են։ Ընդ որում, այն ունի շատ հստակ քաղաքական ազդակ ու քաղաքական նպատակ։ Նպատակը հետևյալն է․ ստեղծել նախաքննության գործերը քննող առանձին դատավորներ, որպեսզի մարդկանց կալանք տան, դեգրադացնել այս դատավորներին, քանի որ եթե դատավորը քննում է միայն կալանքի գործեր, նա չի կարող մասնագիտորեն զարգանալ, իսկ ՀՀ շարքային քաղաքացին, ով տարիներով սպասում է իր գործերի լուծմանը, էլի շարունակի սպասել, քանի որ սրանց մասնագիտացնելու փոխարեն կարելի էր դատավորների քանակը ավելացնել ու նորմալ համակարգ ունենալ։
 
3. Իրավական տեսանկյունից նախագիծը ՀԱԿԱՍԱհՄԱՆԱԴՐԱԿԱՆ է, որովհետև երբ Սահմանադրությունը խոսում է «օրենքով մասնագիտացված դատարաններ ստեղծելու» մասին, նկատի ունի, որ ստեղծվող դատարանը պիտի տարբերվի ընդհանուր իրավասության դատարաններից։ Վարչական դատարանն օրինակ, մասնագիտացված դատարան է, քանի որ ապացույցների հետազոտումից մինչև վարույթի այլ առանձնահատկություններ, տարբերվում է ընդհանուր իրավասության դատարաններից։ Խնդրում եմ ինձ բացատրել, հասկանամ՝ ի՞նչ տարբերություն կա, օրինակ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ խարդախության կատարման ու կաշառք վերցնելու և նույն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ այլ հանցանքների կատարման դատական կարգով քննության միջև։
Այսինքն՝ մասնագիտացված դատարանը, բադասյանի գոյություն չունեցող տրամաբանությամբ, պիտի քննի նախաքննության հետ կապված հարցերը, իսկ ընդհանուր իրավասության «չմասնագիտացված» դատարանը՝ ընդհանուր գործը։ Լու՞րջ։ Այդ նույն տրամաբանությամբ ստեղծեք դատարան, որ կքննի ասենք քրօրով նախատեսված նոր կորոնավիրուսով վարակելու գործերը։ Հա ու գրեք, որ դատավորը բացի բադասյանի «մասնագիտացված» ստրուկը լինելուց պիտի բժիշկ էլ լինի։ Ինչ վատ մասնագիտացում է որ։ Գլուխս չտանեք միջազգարին փորձի մասին հեքիաթներով, նախ՝ յուրաքանչյուր երկիր իր Սահմանադրությանը համահունչ է անում ու հստակ առանձնահատկությունների դեպքում նոր ստեղծում, երկրորդ՝ ոչ մի երկրում դավաճանության ու ապուշության պատճառով պատերազմ չեն պարտվում, հետո էլ դրա մասին խոսողներին փորձում դատել «մասնագիտացված» դատարանների միջոցով։
Այլ կերպ ասած, այս կարգավորումներում ակնհայտորեն Սահմանադրության հետ կապված խնդիր կա, և Արմեն Սարգսյանը, եթե փաշինյանի հետ նույն խաղը չի խաղում, պիտի դիմի Սահմանադրական դատարան։ Նա, դավաճան վախկոտի բոլոր նշանակումները կատարելով, կարող է «արդարանալ», որ շատ լիազորություններ չունի, բայց այս դեպքում կարգավորումը ակնհայտ հակասահմանադրական է։
 
Հ.Գ. Ընդդիմության մասով։ Ընկերնե՜ր սա խրամատ է, որտեղ սկսվում կամ էլ գուցե ավարտվում է Հայաստանի վերջնական կործանումը։ Ջահելը պիտի չկարողանա զեկուցել ԱԺ-ում։ Սորոսական գործակալական ցանցի մասին շատ է խոսվում։ Սա իրենց նվիրական երազանքն է։ Թու՞յլ ենք տալու, որ շարունակեն քանդել պետությունից մնացած վերջին փշրանքները։
 
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>