Հունվարի 15-ից «Россия» ավիաընկերությունը կսկսի իրականացնել Սանկտ-Պետերբուրգ քաղաքից դեպի Երեւան ուղիղ թռիչքներ։ Այս մասին հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Թռիչքները լինելու են շաբաթական մեկ անգամ՝ Airbus A319 օդանավով։ FV6921 համարանիշը կրոց առաջին թռիչքը իրականացվելու է Պուլկովոյի օդանավակայանից։
Մեկնարկը Մոսկվայի ժամանակով 9,30-ին է, հետդարձը՝ Երեւանի ժամանակով՝ 17,55-ին։ Օդանավում ուղեւորները պարտադիր պետք է կրեն դիմակ եւ ձեռնոց։