Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«Հիմա մեզ համար կարևորն այն է, որ ադրբեջանցիների ու հայերի շփում չլինի, նրանք ավտոմատով կանգնում են ճանապարհներին, ցուցանակներ են դնում՝ սա սադրանք է». Որոտանի գյուղապետ

Սյունիքի մարզի Որոտան գյուղի ղեկավար Սուրեն Օհանջանյանի խոսքով՝ իրենք դիմել են Նիկոլ Փաշինյանին, Կառավարությանը և գրեթե բոլոր պատկան մարմիններին, որպեսզի նրանք զբաղվեն այն տարածքների հարցով, որոնք հայկական տարածքներ են, բայց փոխանցվել են ադրբեջանական կողմին, և պետք է ապացուցեն, որ դրանք հայկական են։

«Մենք մեր ունեցած դակումենտներով ապացուցում ենք, որ դրանք հայկական տարածքներ են, բայց դրանք սահմանը որոշում են այդ GPS-ով ու չգիտեմ ինչ զահրումարով, մի տեղ ասում են՝ 14 թվի քարտեզով են առաջնորդվում, մի տեղ՝ 18 թվականի կամ 1974 թվականի, ինչպես իրենց հարմար է, այնպես էլ չափում ու ասում են, թե սա մերն է։ Մենք կառավարությունից խնդրել ենք, ասել ենք, որ իրենք բանակցեն, այլ ոչ թե մենք բանակցենք։ Կառավարությունից պետք է բանակցեն, դիվանագետ լինի, քարտեզները բերեն, ապացուցեն»,-168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Օհանջանյանը։

Ըստ նրա՝ այս ամենի հետևանքով մարդիկ հոգեկան ապրումների են ենթարկվում, հետևաբար՝ ամեն ինչ պետք է կարգավորվի այնպես, որ ադրբեջանցիների հետ որևէ շփում չլինի։

Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տունը գյուղում կառուցվել է 1958 թվականին, կադաստրը բոլոր փաստաթղթերը տվել է, որ տունը կառուցվել է հայկական հողում, հիմա հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ այդ տունն էլ, հողն էլ պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Սա եմ ուզում հասկանամ, ինչպե՞ս է ստացվում, որ ԽՍՀՄ-ի ժամանակ կադաստրը նման փաստաթուղթ է տալիս, մարդիկ իրենց հողի վրա շենք են կառուցել, բայց հիմա եկել-ասում են՝ դուրս եկեք։

Հիմա մեզ համար կարևորն այն է, որ սահմանին ադրբեջանցիների ու հայերի շփում չլինի, որովհետև նրանք ավտոմատով կանգնում են ճանապարհներին, ցուցանակներ են դնում ճանապարհներին, սա նրանց կողմից սադրանք է, այդքանը մտածված են անում, որ հայերն էլ մի բան անեն, ու սադրանք տեղի ունենա։ Սրանով նրանք ուզում են ցույց տալ, թե՝ նայեք, հայերը սադրանքների են դիմում»,- հավելեց նա։

Նա վստահ է, որ սադրանքներ լինելու են. անհնար է՝ սահմանի մի կողմում ադրբեջանցին կանգնած լինի ու որևէ կերպ սադրանքների չդիմի հայերի նկատմամբ։

«Կարծում եմ՝ մեր օրինական քարտեզներով որ նստեն-բանակցեն, գնան Մոսկվա՝ Պուտինի մոտ նստեն կամ այլ մարդու ու ապացուցեն, որ դրանք մեր տարածքներն են, մի բան կլինի։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Պուտինին էլ այս ամենը հասնի, որ այդ տարածքները մերն են։ Ո՞նց կհասկանաք, եթե այդ հարցերով միայն գյուղապետը զբաղվի, կառավարություն ունենք, կառավարությունը պետք է զբաղվի»,- եզրափակեց Սուրեն Օհանջանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>