Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան
17
Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Պատերազմ Արցախում
Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են

2.5 տարի առաջ մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ

«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ դեկտեմբերի 28-ի հարցազրույցը, որում Մանուկյանն անդրադարձել է պատերազմին, երկրում ստեղծված իրավիճակին եւ խոսել ապագայի քայլերի մասին: Ըստ նրա՝ ստեղծված սարսափելի իրավիճակի ողջ դառնությունն այն է, որ կարելի էր խուսափել այս ամենից:

«2.5 տարի առաջ օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկություններից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու երկիրը տարավ լրիվ այլ ուղղությամբ, կամաց-կամաց քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ մենք խայտառակ պարտություն կրեցինք եւ հիմա ճաշակում ենք այդ պրտությունը»,- ասաց Մանուկյանն ու հավելեց, որ պատերազմը չի վերջացել, այն շարունակվում է Սյունիքում, մեր սահմաններին:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեծ կամք դրսեւորելու դեպքում հնարավոր է դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ կհաջողվի այս ուղղությամբ համախմբել բոլոր ուժերին:

«Մի կողմից ցավում ես այս ամենի համար, մյուս կողմից այդ ցավի մեջ կա անձնական երանգ: Ես 20 տարեկանից որոշում ընդունեցի, որ ոչ թե զբաղվելու եմ մաթեմատիկայով, որի հանդեպ շատ ունակություններ ունի, այլ իմ կյանքը նվիրեմ մեր ժողովրդի, պետության հզորացմանը: Մենք ունեցանք անկախ պետություն, ներքին կյանքը չկարողացանք այնպես կառուցել, ինչպես երազում էինք, բայց տեսանք, որ դա կամաց-կամաց կարելի է շտկել: Այս իրողությունը ջնջեց իմ անձնական կյանքը: Իմ ամբողջ արածը դեն նետվեց»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ հնարավոր է ապահովել համախմբում եւ հեռացնել այս իշխանություններին, բայց դա ժամանակ ու ջանք է պահանջում:

Անդրադառնալով ժամանակավոր կառավարության գործունեությանը՝ Մանուկյանը նշեց, որ այն իր վրա է վերցնելու ամենածանր գործը, եւ հարվածների տակ պիտի իրականացնի իր քաղաքականությունը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջ քաշեց երեք քայլ, առանց որի հնարավոր չէ ապագա կառուցել: Ըստ նրա՝ առաջինն անվտանգությունն է, հարկավոր է վերականգնել բանակը, այն զինել նոր սպառազինություններով, ինչպես նաեւ մեկնաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ վերականգնել դաշնակիցների հետ հարաբերությունները:

«Ռուսաստանի հետ ունենք պայմանագրերը, ՌԴ-ն կատարում է իր պարտավորությունները, բայց ոչ մի վստահություն չունի ՀՀ ղեկավարության նկատմամբ, որովհետեւ ՀՀ ղեկավարությունը երկու խաղ է տարել եւ դա դիմացինները դա շատ լավ հասկանում են: Մենք մի հիմար ալյանս ստորագրեցինք եւ Չինաստանը մեզնից խռովեց: Մենք չունենք լուրջ հարաբերություններ Իրանի հետ: Նաեւ ամեն ինչ պետք է անենք, որ Միսնկի խմբի եռանախագահները նորից վերադառնան, բանակցությունների սեղանին նստեն եւ շարունակվեն բանակցությունները Ղարաբաղի վերաբերյալ»,-ասաց նա:

Մանուկյանի դիտարկմամբ՝ երկրորդ խումբը տնտեսական, սոցիալական հարցերն են. «Մեր ՀՆԱ-ն ունի անկում, իսկ ծախսերն ավելացել են: Պետք է հայթայթել ֆինանսական միջոցներ, թե ներսից, թե դրսից: Առանց ներդրումների երկիրը ոտքի կանգնեցնել հնարավոր չէ: Նիկոլ Փաշինյանի որոք վստահություն չի լինելու եւ ներդրումներ չեն անելու: Հարկավոր է սպառողական մեթոդներից անցնել ինվեստիցիոն մեթոդների, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար»:

Ըստ նրա՝ երրորդ քայլը հասարակության առողջացումն է: «Մեր  հասարակության զարգացման ուղին պիտի լինի ազատության գաղափարը: Պետք է վերացվի ատելությունը եւ արտաքին ազդեցությունը. պետք է թույլ չտանք արտաքին աշխարհից գումարներ ստացողներին պղտորել մեր ուղեղները»,- ասաց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>