Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Անմեղսունակության ստուգատես. Մարինե Սուքիասյան

Թույլ տվեք ձեզ ներկայացնել պատերազմից առաջ, ընթացքում և հետո հնչած անմեղսունակ մտքերի թոփ-լիստ։ Անհավանական է, բայց սրանք բոլորը հնչել են և ունեցել են իրենց հետևորդները 21-դարում։
 
Այսպես խոսեց հասարակ տգետը
 
1. «Նիկոլը Էրդողանին պարտադրել է վերադարձնել Արևմտյան Հայաստանը, բայց էրդողանը դեմքը փրկելու համար խնդրել է պատերազմի իմիտացիա ու մի քանի շրջանի հանձնում Ադրբեջանին։ Շուտով, ըստ պլանի, մեզ են վերադարձնելու Իգդիրը, Վանը, Կարսը և այլն»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։
2. «Քոչարյանը պատերազմի առաջին օրերին բոլոր գեներալներին հրամայել է անջատել ՀՕՊ համակարգը»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։
3. «Ջաբրաիլ օգնության գնացող զորքի ճանապարհը փակել և զորքի վրա կրակ է արձակել Վիտալի Բալասանյանը՝ իր զինված խմբի հետ միասին: Այդպես կորցրեցինք Ջաբրաիլը»։ Հեղինակ՝ անհայտ նիկոլական։
4. «Վիտալի Բալասանյանը Արայիկին գերի է վերցրել, և Արայիկը միայն գերության մեջ է համաձայնել կապիտուլյացիայի պայմանագրին»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։
5. «Այս պատերազմը Էրդողանն ու Նիկոլը միասին են պայմանավորվել՝ Ադրբեջանին Ռուսաստանից կտրելու ու Թուրքիայից կախյալ դարձնելու համար, ու դրա դիմաց տարածքները մեզ են վերադարձնելու՝ Գյանջայի հետ միասին»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։
6. «Էրատո ջոկատը շրջափակման մեջ է եղել ադրբեջանցիների կողմից, ու միայն դրա արդյունքում Նիկոլը համաձայնվեց ստորագրել»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։
7.«Նախիջևանը մեր վերահսկողության տակ է, ուղղակի դեռ չեն բարձրաձայնում՝ կրքերը չթեժացնելու համար»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։
 
Այսպես խոսեց իշխանավոր տգետը
 
8. «Հադրութում հրամանատարները փակել են զինանոցը, բանալիները վերցրել, և զորքը առանց զենք է մնացել»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:
9. «Մի շարք զինվորականներ մոտեցել են տարբեր դիրքերի և ասել՝ թողեք դիրքերը, կռվելն իմաստ չունի, Նիկոլը ծախել է հողերը»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:
10.«Զինապարտները covid կեղծ տեղեկանքներ են հանում, որ չգնան պատերազմ»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:
11.«Նախկին իշխանությունները դավադիր կերպով պատերազմ են փորձում հրահրել և մեղքը մեզ վրա թողնել» (Նիկոլ Փաշինյան, 2019թ.կառավարության նիստ): 
12.«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Հեղինակ՝ հայտնի Նիկոլական՝ Դավիթ Տոնոյան։
13. «Հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմին Թուրքիան չի մասնակցի»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Լիլիթ Մակունց՝ իշխող խմբակցության ղեկավար։
14.«Չշշկռվե´ք, սա է մեր գերագույն գլխավոր հրամանատարը»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական Արարատ Միրզոյան։ Չի հասկացվում՝ կոչը ուղղված էր Իմ քայլի՞ն, թե՞ բայրաքթարներին։
15.«Այդպես էլ կարծես թե չտեսանք ԲՀԿ-ական կամավորական ջոկատ, առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս: Գուցե հենց սա է պատճառը, որ Շուշին ընկավ, քանի որ այդ ջոկատը, այդ խումբը, որը կռվում էր Շուշիի մոտակայքում, և մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե, եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավո՞ր կլիներ Շուշին պահել»։ Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան։
16.«Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում՝ պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների եւ իրենց շեֆերի հետևից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետևից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետևից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»։ Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան։

  1. «Մինչև նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն որ պատերազմը այնուամենայնիվ չի սկսվի». Նիկոլ Փաշինյան, 16 դեկտեմբերի։«…. Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ ո´ր ժամին և որտեղի´ց կհարձակվի թշնամին...». Նիկոլ Փաշինյան, 14 հոկտեմբերի:
    18. «...խնդրում եմ նաև, ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկան խնդրում եմ, որ դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան։ Ով պատահաբար ունի սաղավարտ, զրահաբաճկոն, տաք վերարկուներ, և այլն, որովհետեւ սա մոբռեսուրսի մեջ չի մտնում, իսկ եթե ուրիշ մարդիկ ունեն, խնդրում եմ ուղղակի տանել-թողնել կենտրոնական հավաքակայանում»։ 05 հոկտեմբերի 2020, Նիկոլ Փաշինյան՝ Արարատ Միրզոյանի գերագույն գլխավոր հրամանատարը։
    19.«Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում, և այստեղ, իմ կարծիքով, մեծ դեր ունեն մեր կանայք: Մեր կանայք պետք է տղամարդկանց ասեն, որ այս դեպքում որևէ երկմտությունը չի ներվելու։ Սա´ է մեր հաջողության գրավականը: Իմ հրամանն էն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի եւ գնա զինկոմիսարիատ: Կանանց էլ խնդրում եմ քաջալերել նրանց: Այն կանայք, որոնք իրենց մեջ ուժ են գտնում կանգնելու հանուն հայրենիքի, իրենք էլ թող գնան, թող իրենք էլ ջոկատներ կազմեն: Սա հազարամյա կռիվ է»։ Նիկոլ Փաշինյան՝ 26 հոկտեմբերի։ Երկրի ղեկավարը նման կոչով հանդես է գալիս այն դեպքում երբ պատերազմի սկզբից չորսն օր անց իր ԳՇ պետը զեկուցել է, որ անհապաղ պետք է դադարեցնել պատերազմը՝ ռեսուրսները հավասար չեն, իսկ հոկտեմբերի 19-ին նա արդեն մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը կանգնեցնելու իրական առաջարկը։
     
    Սա պատերազմի և պարտության մասին Հայաստանում հնչած և տարածված՝ ամենաանհեթեթ ձևակերպումների մի մասն է։ Եթե անհայտ տաքսիստի կամ մրգավաճառի շուրթերից սա բանահյուսություն է, ապա երկրի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչելու պարագայում՝ պետական անմեղսունակություն, որի ավարտը պետք է լիներ աղետը։

Մարինե Սուքիասյան
 
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>