Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր կատարի ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ
Դիտել նաև
«Նիկոլը հաստատեց, որ Մեղրիով տարբերակը հենց իր առաջարկն է»․ Անժելա Էլիբեգովա
«Թուրքական գործակալները հայերի դեմ համակարգված ու հետևողական են աշխատում». Անժելա Էլիբեգովա
«Բյուջեն մսխված, դատարկված ա՝ իրենց չտեսության արդյունքում». Անժելա Էլիբեգովա
«Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա
Պետության տասնամյակների ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է ու թշնամու սպառնալիքները․ Էլիբեգովա
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր կատարի ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին առանց նախապայմանների և չէր տանի նոր գերիներ։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր ավելացնի գալիք տարվա ռազմական բյուջեն։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, պետական մակարդակով չէին շարունակի հնչել հայատյաց հայտարարություններ։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր սպառնա իր ախորժակներով Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի վերաբերյալ։
Ադրբեջանը խաղաղ համատեղ կյանքի չի պատրաստվում։ Ադրբեջանը պատրաստվում է մեզ պարտադրել իր խաղի կանոնները, օգտվելով իրավիճակից, քանի դա հնարավոր ա։ Մեր խնդիրն է թույլ չտալ դա։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

