Ղարաբաղի Արայի՛կ, տեղյակ էիր կատարվելիք աղետի մասին. դրա՞ համար չվաճառված բիզնեսդ ծախեցիր պետությանը
Դիտել նաև
Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար
Ունենք մի վերջին հնարավորություն, որը սկիզբ կառնի սուրբ Էջմիածնից (տեսանյութ)
«Կրկին խաբեությունների նոր ալիք է»․ Սամվել Մարտիրոսյան
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան
«Սա կեղծիք է». Սամվել Մարտիրոսյան
Ղարաբաղի Արայի՛կ, տեղյակ էիր կատարվելիք աղետի մասին. դրա՞ համար չվաճառված բիզնեսդ ծախեցիր պետությանը, իսկ «սվոյսկի» ներդրողներին էլ ասում էիր «պատառ սպասիք»:
Ամենևին էլ գաղտնիք չէ, որ Արցախի վայ-նախագահը տնօրինում էր բազմաթիվ բիզնեսների Ղարաբաղում։
Սակայն գաղտնիք է, որ պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ վաճառքի հանված և չվաճառված բիզնեսներդ (ՀԷԿ-եր, այգիներ և հազարավոր հեկտար ցանքատարածություններ) վաճառել ես պետությանը՝ բավականին շահեկան գներով։
Ամենևին էլ գաղտնիք չէ, որ ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստանալը բավականին բարդ էր և՛ Արցախում, և՛ Հայաստանում։
Սակայն տարօրինակ էր, որ վերջին շրջանում մաղարիչ էլ չէիր ուզում թույլտվություն տալու համար։ Դե մարդիկ էլ մտածում էին, թե կշտացել ես ու մարդկանց հնարավորություն ես տալիս փող աշխատելու։
Իսկ որոշ խոշոր ներդրողների էլ անուղղակիորեն իշմար արեցիր, թե «պատառ սպասիք, տեսնանք ինչա տյառնում»։
Բայց դե ով իմանար, որ հողերը ծախելուն համաձայնությունդ տալու գնով ես դարձել նախագահ։
Հ.Գ. Հայրենիքը թշնամուն վաճառելու ողջ պատկերն ուրվագծվում է. պատրաստվեք իրար դեմ ցուցմունք տալու ցավոտ պրոցեսին:
Լևոն Մնացականյան
Արտ Մարտիրոսյանի ֆեյսբոուքյան էջից

