Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Պատերազմ Արցախում
Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է, որ թուրքական կապիտալը կլանի Հայաստանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

Հունվարի 11-ին Մոսկվայում շուրջ չորս ժամ տևած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների ավարտից հետո Ադրբեջանն արձանագրեց հերթական ձեռքբերումը՝ Թուրքիայի հետ ցամաքային ճանապարհի ծրագիրը դետալացվեց ու հստակեցվեց, կստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ կզբաղվի ճանապարհների ապաշրջափակման աշխատանքների կազմակերպմամբ, իսկ Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադարձավ ձեռնունայն. նա համաձայնեց ճանապարհների ապաշրջափակմանն ու ստորագրեց հերթական հայտարարությունը՝ առանց կարողանալու լուծել գեթ մեկ գերու վերադարձի խնդիր։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով մոսկովյան եռակողմ հանդիպմանը՝ նշեց, որ սա ոչ թե եռակողմ, այլ ռուս-ադրբեջանական հանդիպում էր՝ այդ երկու երկրների համար ձեռնտու օրակարգով։

«Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի՝ ամեն օրվա պաշտոնավարումը մեզ բերում է հերթական նոյեմբերի 9-երի։ Մենք Մոսկվայում կայացած հանդիպումից չէինք էլ կարող որևէ դրական բան արձանագրել, որովհետև մեր երկրի շահն այնտեղ ներկայացնող չկար։ Հայաստանն ունի խնդիրներ, բայց քանի որ սուբյեկտայնություն չունի և ներկայացված է պարտության խորհրդանիշի դեմքով, չի՛ կարող իր շահը ներկայացնել։ Մեր շահը պահպանվում է այնքանով, որքանով համընկնում է Ռուսաստանի հետ, իսկ դրանից զատ պետք է կռիվ տալ Հայաստանի շահի համար Ադրբեջանի հետ, ինչն այս իշխանությունն անել ուղղակի չի կարող»,-ասաց Թևանյանը՝ շեշտելով, որ, թեև Փաշինյանն Ալիևին առաջարկել էր գերիների հետ կապված առևտուր՝ ճանապարհների բացման դիմաց, առանց գերիներին ետ ստանալու է համաձայնել Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանին։

«Ալիևը գերիներով գերի է վերցրել Փաշինյանին։ Բացի այդ, եթե գերիներին վերադարձնեն, չկա երաշխիք, որ նոր գերիներ չեն վերցնելու. չէ՞ որ մենք գործնականում կորցրել ենք բանակը, և գործնականում անտերություն է տիրում երկրում, հետևապես, բացի գերիների խնդրից, այդ հանդիպման օրակարգում պետք է լիներ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադարձ»,-ասաց Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գնում է կոշտ բանակցությունների, երբ իր շահի խնդիրը կա, և ընդունում է արբիտրի դեր, երբ արդեն պետք է բանակցեն Հայաստանն ու Թուրքիան, հակառակ դեպքում, եթե փորձի այդ պարագայում ևս կոշտ միջամտել, այն ժամանակ էլ Ադրբեջանը կպահանջի, որպեսզի միջամտի նաև Թուրքիան։

Ըստ Թևանյանի՝ Հայաստանն այս եռակողմ հանդիպումից որևէ բան չի շահել, թեև իշխանությունը փորձում է Սյունիքի մարզով Ադրբեջանին և Թուրքիային ցամաքային ճանապարհ տալը համարել տնտեսական նոր հնարավորությունների լավ հեռանկար։

«Փաշինյանը Հայաստանում ռուսական կապիտալին հակադրելու է թուրքական կապիտալը, նա քայլեր է ձեռնարկում, որ թուրքական կապիտալն ամրանա, Մոնումենտի առանձնատներն էլ գնեն թուրքերը։ Այս ամենը նա անում է հանուն իշխանության պահպանման։ Մաքուր թուրքական կապիտալը Հայաստանում կենսական նշանակություն ունի Փաշինյանի համար, այնպես որ, այդ կապիտալը կդառնա ռուսականին հակակշռող, և դա կքարոզվի՝ որպես տնտեսությունն աշխուժացնելու տարբերակ։ Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի կապիտալը թուրքական կապիտալի հետ կինտեգրվի, իսկ Փաշինյանը դրան դեմ չէ։ Բայց այդտեղ թուրքական կապիտալն իրեն պահելու է նվաճողական դիրքերից։ Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարին, որն ասում է, որ կան միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրեր, ապա պետք է ասեմ՝ ստում է, դա ամբողջությամբ սուտ է, ավելին, այս կառավարության պայմաններում մեզ սպասվում է տնտեսական կոլապս. փոխարժեքի հետ տեսնում ենք, թե օր օրի ինչ է կատարվում, և մի քանի ամիս անց տեսնելու ենք, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու՝ թոշակ և աշխատավարձ բաժանելու համար։ Ինչ է՝ ստացվում է՝ Հայաստանի երկնիշ տնտեսական աճին խանգարում էին այն 5000 զոհն ու Արցախի հանձնո՞ւմը։ Ստացվում է՝ Արցախը պետք է տային, որ ներդրումները գա՞ն, որ լավ ապրեի՞նք. նման քարոզը սրիկայության գագաթնակետն է, ու տեսեք, որ սա են մեզ կերակրում»,-ասաց Թևանյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>