Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնությունները
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները:
Հունվարի 12-ին Ստամբուլի Բայրամփաշա թաղամասի հյուրանոցներից մեկում 43-ամյա կնոջ դի է հայտնաբերվել:
3-ամյա երեխայի լացի ձայնից հյուրանոցի աշխատակիցներըը մտել են սենյակ և գտել կնոջ դին: Դեպքի կապակցությամբ աշխատակիցները դիմել են ոստիկանություն:
Դիակի դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դարձել, որ Ֆերդանե Քուրդին պարանով խեղդամահ է արել մի տղամարդ: Հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը սկսել է օպերատիվ միջոցառումներ իրականացնել: Կատարվում է հետաքննություն:
Նշվում է, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին է սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի է հայտնաբերվել: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել է տներում:
Աղբյուրը՝ ermenihaber.am