ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

«Գերիների հարցը վիրավորված հոգիների հետ խաղալու նիկոլյան լավագույն խաղաքարտն էր». Սերժ Սրապիոնյան

«Ինձ համար վաղուց պարզ էր, որ հունվարի 11-ի հանդիպումը շատ վատ վերջաբան պետք է ունենա մեզ համար, որքան էլ զարմանալի թվա, պետք է ասեմ, որ իմ սպասելիքների չափ վատ չանցավ»168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ հանդիպմանը:

«Ես սպասում էի, որ սահմանների խնդիրը կլինի առաջնային: Սա ինձ համար աքսիոմատիկ ճշմարտություն էր, այն, ինչին համաձայնել է այս մարդը, որը զբաղեցնում է վարչապետի աթոռը, այնտեղ պետք է արդեն ռեալիզացնեին՝  երկուստեք իրենց հարմար եղանակով՝ և՛ ռուսները, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը: Նրանք, ովքեր զարմացան, թե Մեղրին ինչու տրվեց, Սյունիքի սահմանները հաստատագրվեցին, թե չհաստատագրվեցին, նրանց ես համարում եմ անուղղելի լավատեսներ, շատ լավ է լավատես լինելը, բայց շատ վատ է անուղղելի լինելը: Ես կարծում եմ, որ դրված է ոչ միայն Արցախի այն տարածքների խնդիրը, որոնք արդեն ուրվագծված են, այլ դրված է առհասարակ Արցախի խնդիրը, և Արցախը փրկվելու համար գերմարդկային ճիգեր պետք է գործադրի: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նոմինալ իշխանություն կա, դե ֆակտո իշխանություն չկա, պետականությունը, իբրև այդպիսին, մնացել է գիտակցության մեջ, իրականությունից բացակայում է, և այս իմաստով այն պետությունները, որոնք պետականությունից զրկվելու ընթացքի մեջ են, իշխանություններն էլ այս բնույթի ապաշնորհ են, դեռ ոչինչ, բայց որ դաշնակից են թշնամիների հետ, այ սա շատ սարսափելի է: Այս իշխանությունները եթե մնան, երկու տեղում էլ՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, երկիրն անկասելիորեն կվերջանա»,- ասաց Սրապիոնյանը:

Երեկ եռակողմ հանդիպումից հետո տրված ճեպազրույցում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Արցախի հարցն այլևս լուծված է, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդեց հակառակը, որ Արցախի կոնֆլիկտը դեռ չի լուծվել: Սերժ Սրապիոնյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաների վարպետ է և ձևախեղում է ցանկացած ուղիղ ասված միտք:

«Սա հատուկ տեխնոլոգիա է, ուղիղ ասված միտքը միշտ մարդուն դնում է դժվարին երկընտրանքի առաջ, մարդը մտածում է՝ այդ ուղիղ ասվածի տակ ի՞նչ ներքին ծուղակներ են նախապատրաստված: Ալիևի տեսակը երբեք դա չի թաքցրել, սա առաջին անգամը չէ ասում, որ Արցախի խնդիրն իրենց համար լուծվելու է ռազմական ճանապարհով, և արդեն 3-րդ անգամ պատերազմից հետո կրկնում է, որ Արցախի խնդիրն այլևս անցյալում է: Այս նախադասությունն առաջինն արտասանեց մեր դաշնակիցը, որին մենք նեղացրել էինք, հասցրել էինք այնտեղ, որ որևէ վստահություն չուներ մեր նկատմամբ, և նա ասաց, որ Արցախյան խնդիրը պետք է լուծվի այնպես, որ նա մնա անցյալում: Սա նաև Էրդողանի միտքն է: Նոր բան Ալիևը չի ասել, արձանագրել է փաստը: Մեր ռազմաքաղաքական պարտության արդյունքներն ամփոփել է Ալիևը, այն, ինչ ասում էր Փաշինյանը կարգավիճակի մասին, հերթական մանիպուլյացիան է, քանի որ Արցախի կարգավիճակի մասին Ալիևից ուղիղ ոչ ոք չի ասել: Սա Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ակնկարկ էր»,- ասաց Սրապիոնյանը:

Նա ընդգծեց, որ Ալիևը խոսում է Արցախի մշակութային ինքնավարության մասին, մինչդեռ նախկինում լայն ինքնավարության մասին էր խոսվում: Սրապիոնյանի խոսքով՝ Նիկոլի Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա:

«Ճիշտ են բոլոր այն քաղաքագետները, վերլուծաբանները, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր օր վարչապետի աթոռին բազմելը հղի է Հայաստանի համար ավելի լուրջ վտանգներով, քան արևմտյան եվրոպաներում, թուրքիաներում, ադրբեջաններում, այլ կառավարությունների գաղտնի նիստերում որոճացվող ծրագրերն ընդդեմ Հայաստանի»,- ասաց նա:

Երեկ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում հնարավոր չի եղել լուծել գերիների հարցը, մինչդեռ մինչև հանդիպման մեկնելը պնդում էր, որ իր համար ամենակարևոր հարցը դա է: Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գերիների հարցը ևս օգտագործեց:

«Նա շատ լավ գիտի, որ այսօր ամենանրբին տեղը որդեկորույս ծնողի սիրտն է, անհայտ կորածի ծնողի սիրտն է, զոհվածի ծնողի սիրտն է, և նա փորձեց խաղալ այդ լարերի վրա, սրբություն, որպես այդպիսին, այս մարդու համար գոյություն չունի: Նիկոլից լավ որևէ մեկը չգիտեր, որ Ալիևը գերիների հարց չի քննելու ու թույլ չի տալու, որ մտնի օրակարգ, եթե մի մարդ կար, որ դա 100 տոկոսով գիտեր, դա Նիկոլն  էր, մնացածները կասկածում էին, հույսեր կային Ռուսաստանի հետ կապված»,- ասաց Սրապիոնյանը:

Նա խոսքով՝ սա կարելի էր ակնկալել արդեն այն պահից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին հանձնեց երկու հանցագործների:

«Ինձ համար պարզ էր, որ գերիների հարցը վիրավորված հոգիների հետ խաղալու նիկոլյան լավագույն խաղաքարտն էր, և նա դա օգտագործեց, զարմանալի անմեղ դեմքով,  հեռուստաէկրաններից նայելով, ասաց՝  մեզ չհաջողվեց գերիների հարցը լուծել, այդ իրեն չհաջողվեց գերիների հարցը լուծել, որովհետև եթե նա պահեր այդ երկու ահաբեկիչներին, ապա դրանց դիմաց ինչ-որ բան կպահանջեր: Ինձ հարցնում են՝ իսկ Ալիևն ի՞նչ շահ ունի այդքան գերի կերակրելու համար: Եթե մի երկրի Պաշտպանության նախարար հայտարարում է, որ գերիների թվի խնդիրը ռազմական գաղտնիք է, ապա հաշվեք, որ այդ երկրի բանակը քայքայման արագացող ընթացքի մեջ է, որովհետև այդպիսի ռազմական գաղտնիք չի լինում, որովհետև պահանջելու իրավունք չունեն, որ Ալիևն ասի, թե քանի գերի կա»,- ասաց Սրապիոնյանը:

Նա նաև պնդեց, որ գործող իշխանությունը  սարսափում է գերիների վերադարձից և անհետ կորածների գտնվելուց, քանի որ նրանք շատ բան գիտեն և շատ բան կարող են պատմել:

«Թող դատ բացեն իմ դեմ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմը երբեք լրջորեն չի զբաղվելու ո՛չ անհայտ կորածների, ո՛չ գերիների հարցերով, դա ամենաքիչը շահեկան է Նիկոլի և իր վարչակազմի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Սրապիոնյանը նաև նշեց, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր ափսեի մեջ չէր և թողնում էր անճարակի տպավորություն: Նրա պնդմամբ՝ բանակցողը պետք է փոխվի, որ կարողանանք ավելի շահեկան դիրքերից բանակցել:

«Դուք տեսե՚՞լ եք, որ պատերազմի ավարտից հետո նորից ոհմակների կուտակում և նորից հարձակում լինի պարտված երկրի վրա, այդպիսի բան չի եղել, հիմա նախապատրաստվում է թուրքերի, ադրբեջանցիների միջոցով, ճանապարհներ կառուցելու միջոցով՝  արագ զենք-զինամթերք տեղափոխելու հույսով: Նախապատրաստվում է Հայաստանի վերջնական ոչնչացումը, պետք է լինի մեկը, որն ի լուր աշխարհի հպարտորեն կարողանա հայտարարել, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները», որ ցույց տա, թե ինչպես պետք է անել, որ փրկվեն «խեցգետինները», դա կարող է լինել Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, ում հմտությունների վրա ես չեմ կասկածում, կարող է լինել մեկ ուրիշը, որի տեղը չգտենք, բայց հայտնվի, հանկարծ հասկանանք, որ սա նա է, ում սպասում ենք»,- ասաց Սրապիոնյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>