Մահացել է Ժակ Ենգիբարյանը
Այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է թատրոնը։
Ենգիբարյանը կերտել է ավելի քան 200 դեր: Խաղացած ներկայացումներից են` «Հերակլեսի սխրանքները» (Ագամեմնոն), «Անժելո» (Անժելո), Լ.Վոյնիչի «Բոռը» (Արթուր), Ա.Դյումայի «Դարտանյանը և երեք հրացանակիրները» (Դարտանյան), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Մերուժան Արծրունի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ս.Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (Աբդուլա փաշա), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ցիլինդր), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ֆերեկիս), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Մալվոլիո) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում, որոնցից է լիտվական «Քայլեր մշուշում» (1959թ.), հեռուստատեսային բեմադրություններում, սերիալներում: