«Կոնսենսուս մինուս մեկ»-ը ուժի մեջ է. Վաղը ԱԺ հայտարարության որոշման նախագիծ է քննարկվելու. Մարուքյան. Տեսանյութ
«Կոնսենսուս մինուս մեկ»-ը ուժի մեջ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Վաղը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ես զեկուցելու եմ մեր ճանապարհային քարտեզը, որպես ԱԺ հայտարարության որոշման նախագիծ, որի առաջին կետը պարտության սիմվոլ վարչապետի հրաժարականն է, իսկ մյուս կետերով քննարկում է տեղի ունենալու:
Մյուս փաստաթղթով, որ Տարոն ՍԻմոնյանն է զեկուցելու, քննարկվելու է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի իրավաչափության հարցը: Հենց 8-րդ կետն ենք քննարկելու: Թող իշխանական պատգամավորները գան ու այդ հրճվանքով ասեն՝ բայց ամեն դեպքում գնացքները կգնան»,-ասաց նա:
Աղբյուր՝ NEWS.am