Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին ուզում են դարձնել ԲԴԽ նախագահ. Ռուբեն Վարդազարյանը կարծում է` Ջհանգիրյանը չի խախտի օրենքը

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ: Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այս մասին երեկ գրել էր armtimes.com կայքը:

168.am-ին իշխանությունների այս մտադրության մասին հետաքրքիր տեղեկություններ հասան:

Պարզվում է, Նիկոլ Փաշինյանի նպատակը Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի աթոռին բազմեցնելն է, քանի որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը որևէ կերպ, հատկապես վերջին շրջանում, չի անցնում Նիկոլ Փաշինյանի թրի տակով, իսկ դա նշանակում է, որ, ինչպես Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, այնպես էլ այժմ Ռուբեն Վարդազարյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին:

Սակայն բաղձալի նպատակին հասնելու համար նախ Ռուբեն Վարդազարյանը պետք է հրաժարական տա ԲԴԽ նախագահի պաշտոնից, իսկ հրաժարական, ըստ ամենայնի, նա չի ներկայացնի:

Մնում է, թերևս, ստիպել նրան դա անել, իսկ ստիպելու համար իշխանությունները պետք է նախաձեռնեն ու, ամենակարևոր,ը կարողանան իրականացնել «Հրայր Թովմասյան» օպերացիայի առաջին արարը` քրեական գործեր, շանտաժ, վարկաբեկում ու իշխանությունների սիրելի գործիքակազմից էլի ինչ-որ բան, ծայրահեղ դեպքում` գոնե ճտիկով գրիչ:

Սակայն պատերազմից ու հատկապես խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ նրա թիմը չունեն ոչ մարդկային, և ոչ էլ գաղափարական ռեսուրս նշվածը գլուխ բերելու համար:

Եվ թեպետ իր նեղ շրջապատում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե՝ «գնում եմ դատավորներին բռիս մեջ հավաքեմ», դա նրան հազիվ թե հաջողվի, քանի որ դատական համակարգն իրապես վերջին ժամանակներում իր համար սահմանում է անկախության հնարավորինս բարձր նշաձող ու ձգտում է հասնել դրան:

Թեմայի վերաբերյալ 168.am-ը փորձեց ստանալ նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մեկնաբանությունը:

«Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, Գագիկ Ջհանգիրյանի չափ փորձառություն ունեցող իրավաբանը կգնա՞ օրենքի խախտման ճանապարհով: Կարծում եմ՝ ոչ: Հետևաբար, կարծում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանի`ԲԴԽ անդամ ընտրվելու վերաբերյալ լուրը հերթական ասեկոսեն է կամ որոշ մարդկանց բարի ցանկությունը, գուցե»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, ԲԴԽ նախագահը պատասխանեց, որ ԲԴԽ անդամ դառնալու համար կան օրենքով սահմանված չափանիշներ, մասնավորապես` տարիքային շեմ:

«Օրենքը նայեք, Ձեր հարցի պատասխանը կգտնեք»,- նշեց նա:

Այլ հարցերի Ռուբեն Վարդազարյանը չպատասխանեց։ Նայեցինք «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը:

Իսկ նշված օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, ասում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ` չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարղ են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք:

Ի դեպ, թեպետ Փաշինյանի ընտանեկան թերթում նշված է, որ Գագիկ Ջհանգիրյանը 65 տարեկան է, վերջինս արդեն 66 տարեկան է, քանի որ ծնվել է 1955թ.:

Ինչևէ, սա այնքան էլ էական չէ: Էական է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը դատավոր չէ, իսկ ԲԴԽ անդամի կարգավիճակը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, սակայն, փաստորեն, նա դատավոր էլ չի կարող ընտրվել՝ տարիքային սահմանափակման պատճառով:

Հավանաբար հենց այս հանգամանքը նկատի ուներ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, երբ ասում էր, որ Գագիկ Ջհանգիրյանի փորձառության իրավաբանը չի գնա օրենքը խախտելու ճանապարհով:

Այս մասին չի կարող չիմանալ նաև Գագիկ Ջհանգիրյանը, և, եթե «Հայկական ժամանակը» գրել է այն մասին, որ ԲԴԽ անդամի` իշխանության թեկնածուն Գագիկ Ջհանգիրյանն է, նշանակում է՝ ինչ-որ բան իշխանությունները հաստատ մտածել են: Օրինականությա՞ն դաշտում, թե՞ ոչ, առանձնապես կարևոր չէ: Մի հոդված՝ այս կողմ, մեկը՝ այն կողմ, ի՞նչ տարբերություն. խնդիրն այսրոպեական հարցերը լուծելն ու չեղած իշխանությունն ամրապնդելն է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>