Գործ ունենք ոչ թե երկրի ղեկավարի, այլ՝ Երկրի մեծագույն հանցագործի հետ
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Եթե երկրի ղեկավարը գնում է Եռաբլուր մեծաքանակ ոստիկաններով շրջապատված՝ պաշտպանված հատուկ հովանոցներով և բացվող ճամպրուկներով...
եթե երկրի ղեկավարը չի կարողանում մուտք գործել երկրի որևէ վարչատարածքային միավոր(Սյունիք),
եթե երկրի ղեկավարին քահանան չի օրհնում և ցույց տալով եկեղեցու խորանը, ասում է՝ սպասիր Աստծու դատաստանին,
եթե երկրի ղեկավարը չի մասնակցում Սուրբ Ծննդյան պատարագին(հավանաբար կանխատեսելով Եռաբլուրի կրկնությունը),
եթե երկրի ղեկավարը օդանավակայան գնում է հանցագործի պես՝ թաքուն և ծպտված, իսկ ողջ ճանապարհը մինչ այդ փակվում և հսկվում է ոստիկանական ուժերի կողմից,
ուրեմն՝ այստեղ գործ ունենք ոչ թե երկրի ղեկավարի, այլ՝ Երկրի մեծագույն հանցագործի հետ, որի հանցանքը վերաբերվում է ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ՝ հասարակության յուրաքանչյուր անդամին...

