«Ռոմա»-«Ինտեր»՝ 2։2, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ռոման» տանը մրցեց Միլանի «Ինտերի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 17-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։
31-ամյա Մխիթարյանը 8-րդ գոլային փոխանցումը կատարեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում և լավագույնն է այդ ցուցանիշով։
Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը 56-րդ րոպեին։ Սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը գրավեց իսպանացի Պաու Լոպեսի պաշտպանած դարպասը։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի երկրորդ գոլը 63-րդ րոպեին խփեց պաշտպան Աշրաֆ Հակիմին (Մարոկկո)։
«Ռոման» պարտությունից խուսափեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինիի գոլի շնորհիվ 86-րդ րոպեին։
«Ինտերը» 37 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր է հետ առաջատար «Միլանից»։ «Ռոման» երրորդն է՝ 34 միավոր։
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Ռոմա» - «Ինտեր»՝ 2։2 (տեսանյութ)
Լորենցո Պելեգրինի, 17, Ջանլուկա Մանչինի, 86 - Միլան Շկրինյար, 56, Աշրաֆ Հակիմի, 63