Հայտնաբերվել է 14 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։ Որոնողական աշխատանքներ վաղը ևս շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում(Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) և Որոտանում (Կուբատլու): Ընդ որում, Հադրութում որոնելու են նաև թաքնված զինվորականների:

