«Քանի դեռ մենք բողոքում ենք ցրտից, իրարից, «նախկիններից», թշնամին իր ծրագրերը իրականացնում է՝ օգտվելով հողատու «իշխանության» առկայությունից». Էդուարդ Շարմազանով
Դիտել նաև
«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
«Սրանք լրիվ ցիրկ են»․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակի «տրյապկա» դարձրածը իրավունք ունի խոսել հայկական շահի՞ց. Էդուարդ Շարմազանով
Վեհափառն Աստծո օծյալն է. Փաշինյանը գործում է 21-րդ դարի Ներոնի նման. «Նեռ» բառը այդտեղից է. Շարմազանով
«Ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Տարածաշրջանային կոմունիկացիաների բացում» նշանակում է նախ և առաջ «թուրքական երազանքի» իրականացում՝ փոքրասիական և կովկասյան թուրքական պետությունների միջև տրանսպորտային կապ։
Այս «երազանքն» իրականացնելու համար ջանք չեն խնայել էնվերն ու քեմալը, բայց դա նրանց չի հաջողվել հայ ժողովրդի ու նրա հերոս զավակների պայքարի շնորհիվ։
Իսկ քանի դեռ հողատուն իշխանության է, հայ ժողովրդի համար խորանալու է կապիտուլյացիան։
Քանի դեռ մենք բողոքում ենք ցրտից, իրարից, կուսակցություններից, հասարակության պասիվությունից, «հներից» կամ «նախկիններից», թշնամին իր ծրագրերը իրականացնում է՝ օգտվելով հողատու «իշխանության» առկայությունից։
Մութ սենյակում կատու պետք չէ փնտրել։ Սև կատուն հողատուի ուսերին է»:

