Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները վաղը գաղտնի կհանդիպեն Տավուշում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները վաղը գաղտնի հանդիպելու են՝ այս անգամ Տավուշում: Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամ-ալիքը:
«Հիշեցնենք, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը գաղտնի հանդիպել էին նաև երկու օր առաջ՝ Նախիջևանի սահմանին և հանրությունը դրա մասին պաշտոնապես տեղեկացվեց միայն Mediaport-ի հրապարակումից հետո:
Հավելենք, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից հանձնել նաև Տավուշի մարզի 5 գյուղերը, որոնք, իբր, համարվել են սովետական Արդրբեջանի մաս: Եվ հանդիպման օրակարգում նաև այդ հարցն է»,- ասված է հաղորդագրությունում: