ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՐԱՆ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
Արդեն երկու ամիս է, որ Հայաստանի և ողջ աշխարհի հայ ժողովուրդն ապրում է խայտառակության խարանը ճակատին։ Աներևակայելի է, որ նման նվաստացուցիչ պարտությունից, հայրենիքի մի մասը կորցնելուց հետո, որևէ այլ ժողովուրդ կհանդուրժեր նման իշխանություն։ Բայց մենք ոչ միայն հանդուրժել ենք, այլև շարունակում ենք հանդուրժել մաս մաս մնացած հայրենիքի կորուստը նույնպես։ Այս համազգային խայտառակությունը կարծես ընկալում են քիչ թվով մարդիկ։ Ոմանց համար՝ ի՞նչ է եղել որ, կարևորը «ժողովրդի» կողմից ընտրված իշխանությունն է։Այլոց համար կարևորը «ապրուստն» է, այն կլինի թուրքի՞, թե՞ ադրբեջանցու ձեռքից, կարևոր չի։ Այս զանգվածը սովոր է ապրել, ավելի ճիշտ գոյատևել գլուխը կախ, քարշ գալով։Եվ ի՞նչ, հունվարի 11-ին սպասենք հաջորդ համազգային խարանի՞ն։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

