Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Այս արտասովոր գաղտնիությունը հայկական կողմի համար անշրջելի հետևանքներ է ունենալու. Ոսկանյան

Փաստինֆո-ն գրում է․ «Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի տրամադրումը, որ անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, իհարկե, լրջագույն վտանգ է մեր պետության համար, որի իրականացման մասին մեկ հարյուրամյակից ավելի երազել է Թուրքիան, պանթյուրքիզմի՝ առայժմ պատրանքային մակարդակում գտնվող ծրագիրը կյանքի կոչելու և մերձկասպյան տարածաշրջան, այնուհետև նաև կենտրոնական Ասիա ցամաքային ճանապարհով դուրս գալու համար: Այն զավթելու մասին տասնամյակներ շարունակ երազել է նաև Ադրբեջանը և հիմա, մոսկովյան առաջիկա հանդիպումը, կարծես, թշնամի երկրներին ավելի է մոտեցրել երազանքի իրականացմանը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։

Ըստ նրա՝ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարածաշրջանում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այլ պետությունների, ընդ որում՝ գերտերությունների շահեր նույնպես կան: Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասին է: Վարդան Ոսկանյանը նկատել է՝ Իրանը, մեղմ ասած, խանդավառված չէ տարածաշրջանային նմանօրինակ վերադասավորումների սցենարով՝ հաշվի առնելով թե´ սեփական երկրի շահերը, թե´ Հայաստան – Իրան հարաբերությունները.

«Այս ամենի արդյունքում, մենք կարող ենք կորցնել Իրանի հետ կապող ցամաքային ողջ սահմանը: Դա ուղղակի աշխարհաքաղաքական աղետ կլինի՝ ինչպես Իրանին, այնպես նաև Հայաստանի համար: Բացի դա, այս ամենի արդյունքում, Հայաստանը կարող է վերածվել մի պետության, որը կկառավարվի Անկարայի և Բաքվի կողմից: Ինչպես գիտենք, Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ցամաքային սահմանը հիմա անցնում է Իրանի տարածքով: Եթե Հայաստանում սկսի գործել Ադրբեջան – Նախիջևան միջանցքը, ապա այս իրավիճակում, Իրանը կկորցնի Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր այդ առավելությունը, սրանով հանդերձ՝ կկորցնի նաև ազդեցության լծակները՝ Հարավային Կովկասում և չի ստանա տարանցիկ շահույթներ Թուրքիայից ու Ադրբեջանից:

Ընդ որում, իրավիճակի այսօրինակ զարգացման պարագայում, Վրաստանը նույնպես կկորցնի իր մենաշնորհային տարանցիկության զգալի հատվածն ու կարևոր դերը, որպես կամուրջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հետևաբար, չի բացառվում, որ սրանով ռուսական կողմը կկարողանա մեծացնել իր ազդեցությունը նաև հենց Վրաստանում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է ոչ թե առանձին վերցված միավորների տրամաբանությամբ, այլ որպես մեկ ամբողջականություն և ձգտում է իր շահերն այստեղ ամրագրել ողջ տարածաշրջանի մասշտաբով»: Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման թեմային, իրանագետը տարակուսանք է հայտնել՝ ինչպե՞ս կարելի է նմանօրինակ կարևորագույն խնդրի շուրջ միջազգային գործարքների գնալ՝ առանց ժողովրդի տեսակետը լսելու կամ հաշվի առնելու, նրանից գաղտնի, մարդկանց մեջքի հետևում. «Աբսուրդը կայանում է նրանում, որ մենք, նույնիսկ հստակ չգիտենք անգամ՝ նման հանդիպում Մոսկվայում կայանալո՞ւ է, թե ոչ, էլ չեմ խոսում այդ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի, բարձրացվելիք խնդիրների, կնքվելիք պայմանագրերի և դրանց հավանական անդառնալի հետևանքների մասին:

Պարզ է, որ այս արտասովոր գաղտնիության հանգամանքը հայկական կողմի համար անշրջելի հետևանքներ է ունենալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ նոյեմբերի 10-ին... Տարօրինակ պայմանավորվածությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր և գաղտնի գործարքների է գնում մեր թշնամիների հետ, հարվածի տակ դնելով պետության անվտանգությունը՝ բոլոր տեսանկյուններից: Սա է մեր ցավալի իրականությունը և, որպես այս ամենի արդյունք, մենք արդեն այսօր մեր դարավոր թշնամի, ցեղասպան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախագահի խորհրդականի բերանից ենք լսում այն մասին, որ Ադրբեջան – Նախիջևան, այսպես կոչված միջանցքի տրամադրումը շատ կարևոր իրողություն է լինելու Թուրքիայի համար…»,- եզրափակել է զրույցը իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>