Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Իմ քայլից»17 պատգամավոր պատրաստ են անվստահություն հայտնել

Արցախում պարտություն կրած իշխանությունը կարծես թե մտադրություն չունի հրաժարական տալու, իսկ ժամանակին Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրությունը ոչ մի հնարավորություն չի տալիս այս իրավիճակից դուրս գալու՝ եթե սուպերվարչապետը հոժարակամ հեռանալու մտադրություն չունի:

Այս պահին իշխանափոխության քիչ թե շատ հնարավոր երկու տարբերակ կարող է լինել, առաջինը՝ խորհրդարանում ռազմական դրության վերացումից հետո վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որին պետք է մասնակցի ԱԺ մեծամասնությունից գոնե 25-26 պատգամավոր:

Երկրորդ` գլխավոր դատախազի կողմից քրեական գործի հարուցումը և իշխող քաղաքական ուժի ղեկավարին կալանավորելու միջնորդություն ներկայացնելը:

Եթե 2-րդ տարբերակն անիրատեսական է, քանի որ քայլը կարող է նախաձեռնել մեկ անձ՝ Փաշինյանական իշխանություններին հավատարմորեն երկուսուկես տարի ծառայած Արթուր Դավթյանը, ապա առաջինն ավելի քան հնարավոր է, քանի որ պատգամավորների կոլեկտիվ պատասխանատվությամբ նման քայլ ձեռնարկելն ավելի ռեալ է։ Բայց կա մի խոչընդոտ՝ իշխող ուժը խորհրդարանում մեծամասնություն է, հետևաբար՝ անհրաժեշտ է, որ «Իմ քայլի» պատգամավորների մի մասն այս նախագծին կողմ քվեարկի, այսինքն՝ գիտակցի, որ մեր երկրին պետք է իշխանափոխություն եւ ամենակարեւորը՝ չվախենա:

Մեր տեղեկություններով՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այս օրերին ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ, հանդիպում պատգամավորների հետ, փորձում վստահեցնել,որ նրանք պատասխանատու չեն Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համար, քանի որ անգամ տեղյակ չեն եղել դրա բովանդակությանը: Ինչպես ասաց մեր աղբյուրը, իշխող ուժից արդեն իսկ 17 պատգամավոր պատրաստ է անվստահություն հայտնել վարչապետին, սակայն նման ընթացակարգով պաշտոնանկության համար անհրաժեշտ է 26 ձայն: Այդ հանդիպումները հույժ գաղտնի են տեղի ունենում՝ ղեկավարի աչքից ու ականջից հեռու:

Մեզ ասացին, որ «Իմ քայլի» պատգամավորները խիստ վախեցած են անձնական հաշվեհարդարներից, որ Վարդան Աթաբեկյանին ահաբեկելու պատմությունը նստվածք է թողել և նրանք վստահ են, որ եթե դեմ քվեարկեն, իշխող ուժը միայն ահաբեկելով չի սահմանափակվի: Մի մասն էլ երկրից անվտանգ հեռանալու երաշխիքներ են խնդրել, քանի որ կարծում են, որ Հայաստանում այլևս անգամ փողոց դուրս գալ չեն կարող:

Հետաքրքիր է, որ խորհրդարանում 88 պատգամավոր ունեցող ուժը ևս գաղտնի բանակցություններ է վարում մյուս ուժերի պատգամավորների հետ, մեր տեղեկություններով՝ «Իմ քայլը» մի քանի ընդդիմադիր պատգամավոր է իր կողմը քաշել, մասնավոր զրույցներում նրանք հպարտանում են, թե՝ իրենք էլ ձեռքերը ծալած չեն նստել եւ ձախողելու են ընդդիմության պլանները, քանի որ 2 պատգամավոր ԲՀԿ-ից և 3 պատգամավոր ԼՀԿ-ից «իրենց հետ են»: Նման բանակցությունները մի դեպքում իմաստ ունեն, եթե իշխող ուժը վստահ չէ իր պատգամավորների լոյալության վրա և անակնկալներից ապահովագրվելու ճանապարհներ է փնտրում: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ինտրիգների մեծ մասնագետ է, այլեւ ուժային լծակներն է բացառապես ի շահ իրեն օգտագործում։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>