Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը

Որևէ մեկը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը հերթական ինչպիսի ստորացման է պատրաստ. Էլինար Վարդանյան. Տեսանյութ

Հնարավոր է՝ Մոսկվայում հանդիպումը լինի հերթական ոչ կշռադատված և Հայաստանի Հանրապետության համար ստորացուցիչ փաստաթուղթը: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արդարադատության նախարարության դիմաց հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

 «Ես կարծում եմ՝ եթե Փաշինյանը գնում է Մոսկվա, ուրեմն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի շարունակությունը պետք է լինի: Եթե Հայաստանի Հանրապետությանը սպասվում է հերթական ստորացումը, ապա մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչի շուրջ են լինելու բանակցությունները, և ինչ փաստաթուղթ է ստորագրվելու: Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք նոյեմբերի 9- փաստաթղթի մեջ որևէ ձև արծածված չէին: Դրանք բանակցություններից դուրս պայմանավորվածություններ էինք, որոնք միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար ոչ նպաստավոր էին: Այսպիսի հարցերը բանավոր պայմանավորվածություններով չեն լուծվում: Մենք չգիտենք՝ ինչ է կատարվում Փաշինյանի գլխում: Ամեն հաջորդ անգամ տեսնում ենք՝ չկշռադատված որոշումներ են լինում: Ես ունեմ մտավախություն, որ Մոսկվայում հանդիպման արդյունքը լինելու է հերթական ոչ կշռադատված և մեզ համար ստորացուցիչ փաստաթուղթը: Մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որովհետև իրավունք ունենք իմանալու, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները և ինչ փաստաթուղթ է պատրաստվում: Եվ այսօրվա բառակույտը, որ Փաշինյանն իր սոցիալական ցանցում հրապարակել էր, խոսում է այն մասին, որ մտահոգությունները տեղին են: Որևէ մեկը չգիտի՝ ինքը հերթական ինչպիսի ստորացման է պատրաստ: Այլ բան այդ մարդուց ակնկալել հնարավոր չէ»,- նշեց Էլինար Վարդանյանը:

Էլինար Վարդանյանի կարծիքով՝ Արդարադատության նախարարությունը հարցը սահմանադրականորեն չի կարող որոշել, սակայն սա նախնական քայլ է ստորագրվող փաստաթուղթը ՍԴ ներկայացնելու և դրա վիճարակումը կանխելու համար:

«Իրավական տեսակետից արդարադատության նախարարության կողմից կարող է փաստաթղթի քննարկում լինել, քանի որ արդարադատության նախարարությունը չէ հարցը սահմանադրությամբ որոշողը, բայց սա կարող է լինել նախնական քայլ՝ հետագայում ստորագրվող փաստաթուղթը Սահմանադրական դատարան ներկայացնելու և դրա վիճարկելիությունը կանխելու նպատակով: Եվ եթե հիմա այստեղ է այդ փաստաթուղթը, ապա այն պետք է հանրայնացվի: Հանրությունը չպետք է նոյեմբերի 9-ի նման անակնկալի գա: Հարցը միայն հերքում  տարածելը չէ, այլ թափանցիկ և հրապարակային լինելը, ոչ թե 44 օր ստել և ասել, որ նման փաստաթուղթ չկա: Եթե իշխանությունն անպատրաստ է գնում նման ճակատագրական հանդիպման, նշանակում է՝ պարզապես չունենք իշխանություն»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Ըստ՝ Էլինար Վարդանյանի, եթե հասարակության պայքարը դուրս գա սոցիալական ցանցերից և տեղափոխվի իրական դաշտ, ապա հնարավոր փաստաթղթի ստորագրումը կկանխվի:

«Մենք հասել ենք մի իրավիճակի, որ հանրությունն իր պայքարը սոցիալական ցանցում է իրականացնում: Սոցիալական ցանցում պայքարելն ավելի հեշտ է, քան դրսում: Եթե իրավական տեսանկյունից նայենք, ապա դատախազությունը վաղուց պետք է ձեռնամուխ լիներ որոշ պետական պաշտոնյաների ձերբակալմանը, բայց մենք շեղվել ենք իրավական պետությունից, 2.5 տարի մերժվել են իրավունքը և օրենքները: Ակնկալել, որ դատախազությունը հիմա նման բան կանի, միամտություն է»,- ավելացրեց Էլինար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>