ԱՄՆ պատմության մեջ չի եղել դեպք, որ գործող նախագահի կողմնակիցները գրավեն Կապիտոլիումը՝ չհամաձայնելով ընտրությունների արդյունքների հետ
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընտրական համակարգի յուրահատկությունների պատճառով նախագահներին ընտրել է Կոնգրեսը, բայց դա եղել է 1800 և 1824 թվականներին՝ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի և 6-րդ նախագահ Ջոն Քվինսի Ադամսի ընտրությունների ժամանակ: ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, մեկ անգամ նույնիսկ այրել են, բայց դա եղել է 1815 թվականին անգլո-ամերիկյան երկրորդ պատերազմի ընթացքում, երբ անգլիացիները գրավել են մայրաքաղաք Վաշինգտոնը:
Առանձին տեղ ունեն ԱՄՆ նախագահի 1877 թվականի ընտրությունները, որոնք պարզապես կեղծվել են բանակի ներգրավմամբ՝ զորք էր մտցվել անգամ Վաշինգտոն, իսկ մինչ այդ 4 նահանգ, հետո ճնշում էր գործադրվել ընտրիչների կոլեգիայի վրա:
Բայց չի եղել, որ գործող նախագահի կողմնակիցները գրավեն Կապիտոլիումը՝ չհամաձայնելով ընտրությունների արդյունքների հետ:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

