«Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը». Սենոր Հասրաթյան
Դիտել նաև
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա
Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած
Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
Հայ ուղևորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս
«Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը»-, սա դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է: Տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում և կողմերից յուրաքանչյուրը դրան ձգտում էր հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով: Եթե ոչ ապագայում, ապա, գոնե, այսօր այդ ոսկե կանոնը մեզ համար դադարել է գործել, քանի որ ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից: Արդյունքում մենք չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը:
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

