Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տարբեր բնույթի միջադեպեր են գրանցվում՝ հիմնականում անկանոն կրակոցներից մինչև քաղաքացիական մեքենաների նկատմամբ սադրանքներ
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տարբեր բնույթի միջադեպեր են գրանցվում՝ հիմնականում անկանոն կրակոցներից մինչև քաղաքացիական մեքենաների նկատմամբ սադրանքներ։
Առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի, փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են առ այն, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում և սցենարային տարբեր զարգացումներ կարող են ունենալ։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նույնիսկ այսքան ահռելի մարդկային և տարածքային կորուստների պայմաններում գլխավոր խնդիրներից մեկի՝ անվտանգության հստակ երաշխիքների հարցը չլուծեց, ավելին՝ այդ հարցերը տարբեր ժամանակային կտրվածքով առավել սուր բնույթ են կրելու։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

