ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան
Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Պատերազմ Արցախում
Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի

Թշնամին հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից․ սա է Նիկոլի իշխանության մնալու գինը

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար մեկուսանում է արտաքին աշխարհից, միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտայնությունը պատմական ամենացածր մակարդակի վրա է։

Մեր պետությանն ու ժողովրդին աղետալի վիճակի մատնած իշխանությունն անցած երկուսուկես տարվա ընթացքում հետևողականորեն խարխլել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական անվտանգության համակարգը, ինչն էլ խոշոր հաշվով հանգեցրեց աղետալի պատերազմին։ Ղարաբաղյան հիմնախնդրի և ՀՀ միջազգային հարաբերությունների վերաբերյալ պրիմիտիվ դատողությունները, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրում դարձավ անբանակցելի կողմ, ինչն էլ միջազգային հանրության աչքերում լեգիտիմացրեց պատերազմի սանձազերծումը։ Նիկոլի բացառիկ դիլենտանտիզմի պատճառով աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ։

Հայաստանը պատերազմի մեջ մտավ առանց ռազմավարական դաշնակցի և ռազմավարական գործընկերների հետ կայուն հարաբերությունների։ Արդյունքում՝ որևէ պետություն գործադիր իշխանության մակարդակում Հայաստանի Հանրապետությանը համերաշխություն չհայտնեց, մենք ադրբեջանաթուրքական տանդեմի և նրանց բացահայտ սատարող պետությունների դեմ-հանդիման մնացինք՝ ըստ էության մենակ։ Հայաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային արհամարհանքը դեռևս զգացվում էր պատերազմից առաջ, բավական է նշել, որ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովից հետո օտարերկրյա որևէ ղեկավար պետական այցով Հայաստան չի ժամանել։ Հարաբերությունների որակական անկումը՝ ինչպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի, այնպես էլ Չինաստանի, Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ակնհայտ էին: Արդյո՞ք Հայաստանի շահերը չեն համընկնում մեր տարածաշրջանում խոշոր այլ խաղացողների շահերին։ Անշուշտ համընկնում են..... պարզապես անհրաժեշտ է Հայաստանում պետական շահի գիտակցում ունեցող և ամենակարևորը՝ վստահելի իշխանություն ձևավորել:

Դրա համար մեզ պետք է մի իշխանություն, որի հետ հնարավոր կլինի խոսել, բանակցել, պայմանավորվել ճանապարհ անցնել։ Ոչ մի պետություն, նույնիսկ մեզ ամենամոտ բարեկամները, չե՛ն պատրաստվում անհավասարակշիռ և արկածախնդիր անձի հետ ճանապարհ անցնել կամ գործընկերություն անել: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է մեկուսանալ աշխարհից, իսկ թշնամին, օգտվելով այս իրավիճակից, դիրքավորվում և մեծացնում է իր ազդեցությունը։ Այս ամենի հետևանքները կրում են մեր ժողովուրդը և պետությունը: Արժանապատվությունը կորցրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից։ Սա է Նիկոլի իշխանության մնալու գինը։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>