Նիկոլին նոր գանգստերներ են պետք․ Արթուր Պարոնյան (տեսանյութ) Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի Կարևոր է ստեղծել պատշաճ պայմաններ մարզիկների համար և նրանց առջև դնել նոր, ավելի բարձր պահանջներ. Գագիկ Ծառուկյան
28
Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. Նրա համար իր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Իսպանիան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը. մինչդեռ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի հակահարվածները Նեթանյահուի հրամանով իսրայելական հրթիռաձիգները միտումնավոր հարվածել են աղջիկների տարրական դպրոցի շենքին, զոհերի թիվը հասել է 40-ի Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը Իրանը սկսել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառման առաջին ալիքը․ ԻՀՊԿ Խաղաղության թշնամի Թրամփը հարձակվել է Իրանի վրա... ամերիկացիներին պաշտպանելու համար Իսրայելը հարված է հասցրել Իրանի նախագահի պալատին և հետախուզական կենտրոնին Իրանին հասցված հարվածները Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունն են, թիրախներից մեկը եղել է նախագահական պալատը․ ԶԼՄ Փաշինյանի զոհերը և «թավշյա» իշխանության արյունոտ հետքը․ ՄԱՀԱԿ TV Իշխանափոխությունը երաշխավորված խաղաղության և զարգացման հոմանիշն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իսրայելի իշխանության մարդատյաց դեմքը, Նեթանյահուն պատերազմական հանցագործության է դիմել «Դավաճանին դուրս արած արտաշատցուն սկսել են նեղել». Փաստաբանները կպաշտպանեն Նիկոլ Փաշինյանին իր խանութից դուրս հրավիրած տղամարդուն Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. Նրա համար իր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Իսպանիան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը. մինչդեռ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի հակահարվածները «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Ինչպես է իրանական ԱԹՍ-ն հարվածում Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազային Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ վտանգավոր արկածախնդրություն են սկսել․ ՌԴ ԱԳՆ-ն Իրանի դեմ գործողության մասին Նեթանյահուի հրամանով իսրայելական հրթիռաձիգները միտումնավոր հարվածել են աղջիկների տարրական դպրոցի շենքին, զոհերի թիվը հասել է 40-ի Կրթական սկանդալ․ փոքր դպրոցները կփակվե՞ն Պայթյուն՝ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ Տիգրան Ավինյանի և իր աշխատակազմի տապալված կառավարումը կամ «անմեղ» մեղավորները Նիկոլին նոր գանգստերներ են պետք․ Արթուր Պարոնյան (տեսանյութ) Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով «Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները»․ ՀՀ ԱԳՆ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ քառօրյա համակցված հարվածներին Փաշինյանը, նախարարները «ուրախ ավտոբուսով» քարոզարշավի են ելել, իսկ Իրանում պատերազմ է, տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է. Մանուկյան Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի Ու էլի կոլապս, 10.000 տոննա աղ ու ավազն անհետացել է (տեսանյութ) Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը Իրանը սկսել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառման առաջին ալիքը․ ԻՀՊԿ Մեր ու Թաթոյանի միավորումը նպատակ ունի իշխանազրկել Փաշինյանին Կարևոր է ստեղծել պատշաճ պայմաններ մարզիկների համար և նրանց առջև դնել նոր, ավելի բարձր պահանջներ. Գագիկ Ծառուկյան Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ» Խաղաղության թշնամի Թրամփը հարձակվել է Իրանի վրա... ամերիկացիներին պաշտպանելու համար Իսրայելը հարված է հասցրել Իրանի նախագահի պալատին և հետախուզական կենտրոնին ԱՄՆ-ը Իրանի վրա լայնածավալ հարձակում է նախապատրաստում Իրանին հասցված հարվածները Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունն են, թիրախներից մեկը եղել է նախագահական պալատը․ ԶԼՄ Թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան հրել և վայր է գցել համադասարանցուն, հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնի շրջանում Ուղղակի բռնազավթման փոխարեն, կառավարությունը օգտագործում է վարչական գործիքներ և ստուգման մեխանիզմներ. Աշոտյանի մեջբերումը «Human Rights Foundation»-ից Փաշինյանի զոհերը և «թավշյա» իշխանության արյունոտ հետքը․ ՄԱՀԱԿ TV

Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից ու թշնամանքից. Գարեգին Բ Կաթողիկոս. Տեսանյութ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
 
(6 հունվարի, 2021 թ.)
 
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ
զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ»
(Յովհ. 1.9)։
 
Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար մարդկանց հոգիները։ «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»,- գրում է Ավետարանիչը։
 
Աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման՝ սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Շարական Սուրբ Ծննդյան)։ Աստվածորդին եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը: Փրկչի Ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգևոր նորոգության, հոգևոր զորության արշալույսը:
 
Ծննդյան օրից Հիսուս մանկանը վիճակվեցին հալածանքներ։ Փրկիչն Իր ընտանիքի հետ փախստական դարձավ Իր ծննդավայրից, երբ Նրա մահը ցանկացող Հերովդեսը կազմակերպեց մանուկների կոտորածը՝ կարծելով, թե սպանեց նորածին Աստվածորդուն և հաղթեց Նրան։ Սակայն իրական հաղթությունը Քրիստոսինն էր, Ով փրկչական Իր առաքելությամբ չարչարանաց ճանապարհը պսակեց հարության փառավոր հաղթանակով։ Բոլոր դժվարությունների միջով անցնելով՝ Տերը հույս բերեց անկյալ մարդուն, փրկություն՝ մարդկությանը, որ ընկղմված էր անօրենությունների և կռապաշտության խավարի մեջ:
 
Պատմության բոլոր ժամանակներում հերովդեսները աղետ, ավեր ու թշվառություն են պատճառել մարդկությանը, չարի ներգործությամբ գլուխ են բարձրացրել հակառակությունն ու թշնամությունը, առաջադեմ ձեռքբերումների կողքին եղել են աղքատություն, կեղեքում ու անիրավություն։ Եվ այսօր էլ մարդիկ՝ մեղքերով ծանրաբեռն, հեռանում են Աստծուց, աշխարհը ալեբախվում է քաղաքական խարդավանքներից, հասարակություններին տիրել է բևեռացումների հանգեցնող նյութապաշտությունը, և արդարությունն ու ճշմարտությունը դարձել են հարաբերական արժեքներ։ Հակասական ու անհանգիստ այս աշխարհում Հիսուս Քրիստոս ծագում է որպես Արդարության Արեգակ, Լույս ճշմարիտ՝ լուսավորելու մարդկության կյանքի ուղին։
Սիրելիներ, Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից։
 
Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Իսկ Ավետարանը վկայում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)։
 
 
Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները։ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն։
 
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մարդեղացյալ Աստվածորդու անբավ սիրուն և փրկության շնորհին ապավինելով մենք դարերի ընթացքում հաղթահարել ենք պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը և կերտել մեր կյանքի հաղթանակները:
 
Այս օրերին ևս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ։ Մենք ի զորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը և մեր կյանքի նոր զարթոնքը իրականություն դարձնելու աշխարհասփյուռ հայության ներուժի ու ջանքերի մեկտեղումով, Հայաստան ու Արցախ համերաշխ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ բանակով։
 
Ինչպես պատերազմի տագնապալի օրերին, մեր սրտերը պիտի բաբախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները փարված լինեն հայրենի սրբազան երկրին։ Հայրենական կյանքի կայունությունը հաստատուն պահելու, երկիրը վտանգների չառաջնորդելու, առկա ճգնաժամերը հաղթահարելու, արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն։ Մեր ազգի ու ժողովրդի համար օրհասական փորձության այս պահին ամուր մնանք հույսով ու հավատով և
 
Տիրոջ կենարար զորությամբ գոտեպինդ՝ ուժ առնենք արհավիրքներից հառնելու, երկնառաք օգնականությամբ փարատելու մեզ պարտադրված այս թանձր խավարը և լուսավորելու մեր կյանքի նոր հորիզոնները։
 
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգենորոգ օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած՝ ընթանանք դեպի մեր իղձերի իրականացումը և մեր արդար իրավունքների հաղթանակով պսակումը։
 
Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի, հավետ պայծառ լինի մեր սուրբ եկեղեցին հոգևոր դասի արդյունավոր ծառայությամբ ու հավատացելոց նվիրյալ ընթացքով, և հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ Փրկչի սիրով ու պարգևած հույսով: Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, Իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, և շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:
 
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>