Նիկոլ Փաշինյանը ներկա չէ Սուրբ ծնունդի պատարագին
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեկնարկել է Սուրբ ծնունդի պատարագը:
Նիկոլ Փաշինյանը ներկա չէ պատագարին:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը չի մասնակցում արարողությանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սիսիանի եկեղեցու քահանան դուրս էր հրավիրել Փաշինյանին եկեղեցուց, իսկ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են եկեղեցու մոտ, որպեսզի թույլ չտան «դավաճանի մուտքը սրբավայր»:
Mediaport-ի թղթակիցը հաղորոդում է, որ Փաշինյանը ներկա չէ պատարագին և, ըստ ամենայնի, չի գալու, քանի որ տարածքում անվտանգության միջոցառումներ չեն իրականացվում:

