Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ռուբեն Մելիքյան ԲՀԿ նախընտրական արշավը Վանաձորում Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի. Ծառուկյան
1
Ով է Անդրանիկ Թևանյանը. ֆիլմ (տեսանյութ) Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև» Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Պատերազմ Արցախում
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Կարմիր գծերի թանկացման որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ռուբեն Մելիքյան Ինչո՞ւ է նա ստում ժողովրդին. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին Ով է Անդրանիկ Թևանյանը. ֆիլմ (տեսանյութ) Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Հունիսի 1-ին կենտրոնում փակ փողոցներ կլինեն «Գագիկ Ծառուկյանը ձևակերպեց քարոզչական այս կամպանիայի հիմնական բանաձևը». Հրաչյա Ռոստոմյան Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից... հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից. Գարեգին երկրորդ ԲՀԿ նախընտրական արշավը Վանաձորում Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի. Ծառուկյան Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև» Նիկոլի «խիզախության» մյուս երեսը Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան

«Շիկահող-Կապան միակ գործող ճանապարհն անվտանգ չէ. ճանապարհի 3 կմ-անոց հատվածը հսկում է զինված թշնամին». Շիկահողի գյուղապետ

Կապան համայնքի սահմանամերձ դարձած Շիկահող գյուղի սահմանն ավելի քան 10 օր հսկում են հատուկջոկատայինները և երկրապահ կամավորները168.am-ի հետ զրույցում ասաց Շիկահողի ղեկավար Նարե Ղազարյանը: Մեր հարցին, թե կանոնավոր բանակ այնտեղ տեղակայվելո՞ւ է, Ղազարյանը պատասխանեց.

«Կանոնավոր բանակի հետ կապված նորություն դեռ չունենք, ներկա պահին սահմանները հսկում են հատուկջոկատայինները և երկրապահ կամավորականները: Գյուղացիներն արդեն հետ են եկել դեկտեմբերի 25-ից: Դեռ կանոնավոր բանակի մասին խոսք չկա, չեմ կարող ասել, թե ե՞րբ կլինի»:

Մեր հարցին, թե սահմանի այն տարածքում, որտեղ հիմա կանգնած են մեր սահմանապահները, կա՞ն համապատասխան ենթակառուցվածքներ, փորված դիրքեր, Շիկահողի գյուղապետը պատասխանեց.

«Այնտեղ, որտեղ ներկա պահին մնում են սահմանապահները, որոշակի աշխատանքներ են կատարվել մնալու համար, բայց լուրջ շինարարական աշխատանքներ, դիրքերի կառուցում դեռ սկսված չէ»:

Նարե Ղազարյանի խոսքով՝ ադրբեջանցիներն արդեն դիրքավորվել են, փորձել են ԽՍՀՄ ժամանակ գծված սահմաններից էլ առաջ անցնել, սակայն չի հաջողվել:

«Անընդհատ փորձում են ԽՍՀՄ սահմանից առաջ դիրքավորվել, քանի որ իրենց GPS համակարգը մոտ 500-600 մետր տարբերություն է տալիս իրական սահմանների հետ, իրենք փորձում են ամեն գնով այդ հատվածները հատել, բայց քանի որ, կոնկրետ մեր սահմանի մասով ասեմ, նախկին Խորհրդային Միության սահմանազատող սյուները մինչև այս պահը կան, դա որպես ապացույց՝ կարողանում ենք որոշակիորեն օգտագործել: Հրամանատարները պետք է շատ ուշադիր լինեն, քանի որ ես կամ մյուսները չենք կարող ամեն վայրկյան ամեն սահմանին լինել: Պետք է շատ ուշադիր լինեն, որ այդ սյուները չանցնեն նրանք, որովետև ամեն գնով փորձում են անցնել»,-ասաց Ղազարյանը:

Հարցին, թե ստացվում է, որ ադրբեջանցիների հետ սահմանազատման համար բանակցում են զինվորականները, գյուղի կամ համայնքի ղեկավարները, Ղազարյանը պատասխանեց, որ այո:

«Հիմնականում տեղում եղած զինվորականների հետ են բանակցում, եթե ինչ-որ անհամաձայնություն է լինում, այդքանից հետո չեն կարողանում ինչ-որ հայտարարի գալ, արդեն կանչում են ռուս խաղաղապահներին: Կապան-Շիկահող ճանապարհին տեղակայված են ռուս խաղաղապահներ»,-ասաց Ղազարյանը:

Իսկ ապահո՞վ է Շիկահողը Կապան քաղաքին կապող միակ գործող ճանապարհը:

«Ոչ, միանշանակ չենք կարող ասել, որ ապահով է, քանի որ այդ ճանապարհի 3 կմ-անոց հատվածը՝ Ղազանչի կոչվող հատվածը, պատկանում է հենց իրենց, այսօր մենք, ճիշտ է, հանգիստ գնում-գալիս ենք, որևէ սադրանքների չենք դիմում, քանի որ դա մեզ էլ է վնասում, բայց չգիտենք՝ իրենցից ինչ սպասել, իսկ ամենավատն այն է, որ իրենք զինված են կանգնած ճանապարհի կողքին, իսկ մենք անցնում ենք անզեն: Ամենամեծ խնդիրը սա է»,-ասաց Ղազարյանը:

Շիկահողի գյուղապետը նաև ասաց, որ արդեն մտածում են այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին:

«Այլընտրանքային ճանապարհը ներկա պահին վատ վիճակում է, բավականին մեծ աշխատանքներ պետք է իրականացվեն, բայց մինչև դա պետք է օգտվենք այս ճանապարհից, որի վրա իրենք են տեղակայված, թշնամին կանգնած է հենց ճանապարհի կողքին, թշնամուց չգիտես՝ ի՞նչ սպասել: «Արագ անցնել», «չկանգնել», սրանք անիմաստ խորհուրդներ են, արագ անցնենք, չկանգնենք, որ թշնամին մեզ չբռնի: Ճանապարհի մի այլ հատվածում ռուսներն են կանգնած, բայց իրենք ռուսներից բավականին հեռավորության վրա են, ռուսները կանգնած են արդեն այն հատվածում, որտեղ ավարտվում է իրենց տարածքը և սկսվում է մերը: Մնացած ամբողջ հատվածը գտնվում է թշնամու հսկողության տակ, և մենք այդտեղով անցնում ենք, դա բավականին պրոբլեմատիկ է, և անցնում ենք անզեն, ամենավատն այդ է, որ զինված լինենք, կկարողանանք ինքներս մեզ պաշտպանել ինչ-որ բան լինելու դեպքում»,-ասաց Ղազարյանը:

Շիկահողի գյուղապետը պնդում է, որ գյուղի բնակիչների անվտանգության ապահովման համար պետք է նրանց զինել:

«Հասկանում եմ՝ զենքը խաղալիք չէ, ոչ բոլորին պետք է բաժանվի, պարզապես անցնենք համապատասխան միջոցառումները, բժշկական թույլտվություն ստանանք, տրամադրեն զենքը, այս վիճակում այլ կերպ հնարավոր չէ, ասում են՝ թույլ կտան որսորդական հրացաններ պահել, բայց այս պարագայում որսորդական հրացանը շատ չնչին է, որ դու քեզ անվտանգ զգաս»,-ասաց Ղազարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>