Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Անկախ քաղաքական հայացքներից՝ բոլոր այն մարդկանցով, ովքեր պահանջել են թիվ 1 մեղավորի հրաժարականը, դուրս ենք գալիս հրապարակ ու ազատել տալիս կառավարության սենյակը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Երեք անխուսափելի քայլ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հեռանալուն և Հայաստանի վերելքի փուլին:

«Մեր ազգային-պետական օրացույցում ողբերգական էջերի առատությունը լուրջ կասկածի տակ է դնում մեր հեռանկարը։ Օրացույցը, մեծ հաշվով, ազգերի պատմության, նրա հասունության և հեռանկարի ամփոփագիրն է։

Այս առումով հայկական օրացույցը մտահոգիչ է։ Ազգը կարող է ունենալ Նարեկացի, Քուչակ, Թորոս Ռոսլին, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Այվազովսկի, Տիգրան Պետրոսյան, Վիկտոր Համբարձումյան և այլն, բայց, այսքանով հանդերձ, արդեն 21-րդ դարում չլինել կենսունակ։ Ունակ լինել՝ ստեղծելու համաշխարհային քաղաքակրթական արժեքներ, բայց չլինել կենսունակ։ Սա մեր ներկայի ցավոտ ռիսկերից մեկն է։

Մեր օրացույցը արժեքային և խորը բովանդակային փոփոխության կարիք ունի։ Մեր օրացույցում այնպիսի փոփոխություններ են պետք, որոնք կընդգծեն և կբարձրացնեն մեր ազգային և պետական կենսունակությունը»,- հոդվածի առաջին՝ «Անխուսափելի օրը» վերտառությամբ հատվածում նշել է Հովհաննիսյանը և հավելել, որ 2020-ին տեղի ունեցածից հետո, մեր կենսունակությունը վերահաստատելու համար հայկական օրացույցում պետք է ավելացվի վերածննդի առաջին տոնական էջը՝ սահմանադրական ճանապարհով երկրի ղեկավարի հեռացումը:

«Ցավոք, արժանապատիվ հրաժարականի, քաղաքական կոնսուլտացիաների միջոցով լուծումների, խորհրդարանական մեծամասնության պատասխանատվության վրա սահուն փոփոխությունների հնարավորությունները բաց թողնվեցին, ու մեր բազմադարյա հասարակությանը ուրիշ հնարավորություն չի մնացել։

Արժանապատվություն և պետական մտածողություն ունեցող շերտը որակվել է Էլիտա, և դա շատ լավ է, որովհետև հենց այդ էլիտան պետք է իրականացի այդ արարողությունը։

Խաղաղ, մեր երեխաների ձեռքից բռնած, առանց որևէ բերովի միտինգային զանգվածի, բոլոր այն մարդկանցով, ովքեր պահանջել են թիվ 1 մեղավորի հրաժարականը՝ անկախ քաղաքական հայացքներից, դուրս ենք գալիս հրապարակ և խաղաղ ազատել տալիս կառավարության սենյակը»,- գրել է Հովհաննիսյանը և հավելել. «Պատմական որոշակի փուլերում էլիտաները ժամանակ առ ժամանակ ունենում են շատ ավելի պարզ ու շատ կարևոր գործ, քան դասական էլիտարությունը՝ ազատվել աղետի վերածված պատմական պատահականությունից։ Միայն դրանից հետո էլիտան կարող է իրականացնել իր դասական էլիտար առաքելությունը՝ գեներացնել գաղափարներ, խրախուսել բանավեճեր, կրթել հասարակությունը և ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ պատնեշներ, որ այլևս երբեք ոչ ոք չկարողանա միակամ որոշել՝ մեր պետությունը տանել պատերազմի ու զոհել ամբողջ մի սերունդ»,- գրել է վերլուծաբանը՝ միաժամանակ նշելով, որ եթե մենք հնարավորինս արագ մեր օրացույցում չունեցանք այդ օրը և ցույց չտվեցինք բոլորին, որ մենք սկսում ենք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, ապա բոլորով մեզ են որպես պետություն վերացնելու քարտեզի վրայից:

Հոդվածի երկրորդ և երրորդ հատվածներն ամբողջությամբ՝ ստորև.

«Մաս 2. Անխուսափելի հարցը

Երբ կյանքում ոչ մի գիրք չկարդացածը մինչ այս պահը Նիկոլ է պաշտպանում, ասում ես՝ դե հիմա խելքը այսքան է ու դա ինչ-որ տեղ նորմալ է։ Բայց երբ տարբեր մասնագիտությունների գիրք կարդացածները լուրջ դեմքով ասում են. «բայց Վազգենը ամենալավ թեկնածուն չէ, Նիկոլը, այո պիտի գնա, բայց ո՞ւմ բերենք» այստեղ են ծագում մի խումբ հակասական հարցեր։ Դժվար է բացատրել, որ երբ տունդ վառվում է, չես մտածում՝ ոռոգմա՞ն ջրով հանգցնես, թե՞ խմելու, կողքի՞ հարևանի, թե՞ դիմացի։ Միակ բանը, որ մտածում ես՝ հրդեհը մարելն է. սա է առողջ ռեակցիան։ Իսկ երբ ազգովի 2.5 տարի հանդուրժել ենք պատմական պատահականության է´լ հարբած եթերները, է´լ քաղաքի կենտրոնում խորովածներն ու անվերջ ուտելը, անդադար անգրագիտությունները, հեղափոխականից մինչև ճոխ կյանք թռիչքը, փողոցայինի բառապաշարը, պետության կազմաքանդումը, պատերազմը, պարտությունը ու կորսված ամբողջական սերունդները, դրանից հետո քննարկել թե սա կամ նա, ընդ որում՝ մի կարճ փուլ, արդյո՞ք ամենալավ թեկնածուն է։ Երևի պետք է ավելի պարզ խոսել, որ

ա. Լավագույն թեկնածուի կաստինգի ժամանակ մեր պետությունը չունի, մի քիչ էլ ուշացնենք՝ պետության փլուզումը չենք կանգնեցնելու։ Կարճ փուլի ռիսկերը պետք է համբերատար ու պարզ բացատրել, դիմացինիդ հասկանալի, որ շաբաթներ հետո լինելու է այնպիսի տնտեսական աղետ, որ հաց կարող է չունենաք, որ ձեր խնայողությունները փոշիանալու են, որ դրամի կուրսը կարող է լինել աներևակայելի թվերի, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կլինեն և այլն, որ աշխատավարձ ու թոշակի խնդիր է լինելու։ Բացատրեք, որ եթե անվտանգային լուրջ քայլեր չարվեն, պատերազմի երկրորդ փուլը շատ իրական է։

բ. Ձեր պատկերացրած լավագույն թեկնածուներից շատերը պարզապես չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն։ Ուղղակի չեն ուզում պետության լինել-չլինելու այս հանգրվանին իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Չեն ուզում իրենց անդարդ գլուխը պրոբլեմների տակ դնել։ Ու առաջիկայում է´լ ավելի քիչ մարդ է մնալու, ով պատրաստ կլինի պատասխանատվություն վերցնել։

Ես շատ ավելի մտահոգիչ պրոբլեմ եմ տեսնում, քան՝ կոնկրետ թեկնածուի խնդիրը։ Միասնական թեկնածուին ցանկացած պահի կարելի փոխել, եթե կա այլ հանրային պահանջ։ Բայց ես կարծում եմ, որ «այո, Նիկոլը պետք է գնա, բայց դե ոչ այս թեկնածուն...» հաճախ հնչող ձևակերպումը հնչելու էր ցանկացած այլ անունի դեպքում։ Ցանկացած այլ միասնական թեկնածուի դեպքում նույնը ասվելու էր։

Ինչի՞ մասին է սա խոսում. ես կարծում եմ, որ մեր հասարակության մի զգալի մասը, ինչպես բոլոր ցավոտ խորքային հարցերում, այստեղ նույնպես ազնիվ չէ և իբր թեկնածուի շուրջ իր անհամաձայնությամբ քողարկում է շատ ավելի կարևոր ասելիք. ես ունեմ խոր կասկած, որ մեր հասարակության մի պատկառելի զանգված ուղղակի իր մեջ սկսել է «մերժել պետությունը», չի հավատում պետության հեռանկարին, չի տեսնում իրեն այս պետության մեջ, և պետության հեռանկարը իրենը չէ։ Եվ կարծում եմ, որ հային բնորոշ՝ պետության դժվարին պահին ուղղակի պետությունից հեռու մնալու հատկանիշն այսօր լայն թափ է հավաքում և քողարկվում է թեկնածուների մերժմամբ։

Ի՞նչ հեռանկար է այդ դեպքում ուրվագծվում։ Պետականության փլուզման տեմպերը և ընդհանուր վիճակը մի պահի կարող են լինել այնպիսին, որ իրավիճակը պարտադրի իր կոնկրետ լիդերին, և պետության ղեկը վերցնի նա, ով կկարողանա կանգնեցնել Հայաստանի տարածքի ամենօրյա փոքրացումը, նոր պատերազմի վտանգը և տնտեսական կոլապսը։ Այդ դեպքում արդեն ոչ ոք չի հարցնելու գիրք չկարդացածների կարծիքը, իսկ տանը նստած իներտ կրթվածները ստիպված ընդունելու են փաստը։ Ի վերջո, Հայաստանում դեռ կա պետության կրող մի շերտ, որն առայժմ կենսունակ է։

Բայց միայն հասարակությանը մեղադրելը նույնպես ճիշտ չէ, և պետք է ընդունել, որ գործող հարթակը պարտավոր է լինել շատ ավելի բովանդակային։ Միայն մերժումով հնարավոր չէ պրոցեսներ գեներացնել, անհրաժեշտ են կառուցողական գաղափարներ՝ այլընտրանք։

Մաս 3. Անխուսափելի փուլը

Առաջին և երկրորդ քայլերը, իրենց ողջ կարևորությամբ հանդերձ, տեխնիկական են, բայց միայն դրանից հետո է հնարավոր երրորդ՝ ամենակարևոր փուլի գոյությունը՝ վերելքի ճանապարհը, աշխատանքը՝ Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Մենք պետք է գտնենք մեր վերելքի բանաձևերը։ Դա շատ բարդ է, բայց միանշանակ հնարավոր է։ Առաջին և երկրորդ տեխնիկական քայլերի ուշացումը, սակայն, փոքրացնում է այդ հնարավորությունը։ Երրորդ փուլի խնդիրն է՝ ազգային վերելքի բանաձև և այն իրագործելու ունակ թիմեր։ Իսկ դա հաստատ ո´չ այսօրվա լոզունգներ են, ոչ էլ՝ այսօրվա հարթակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>