Երբ քո կյանքի վերջին օրն է
Դիտել նաև
Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղածների վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները
Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան
Տեղի է ունենում Հայաստանի դեմ հերթական դավաճանությունը
Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
Երբ քո կյանքի վերջին օրն է
Մարդու 10 ափսոսանքների մասին, երբ հանկարծ քո կյանքի վերջին օրն է։
Ռոբին Շարմայի՝ «Առաջնորդն առանց պաշտոնի» գրքից.
Քո կյանքի վերջին օրն է, սակայն դու այդպես էլ գործի չես դրել քո բնատուր ուժը, որի օգնությամբ կարող էիր հասնել մեծագույն բարձրունքի։
Քո կյանքի վերջին օրն է և դու գիտակցում ես, որ քո օրինակը երբեք ոչ մեկին չի ոգեշնչել։
Քո կյանքի վերջին օրն է, և դու ցավով գիտակցում ես, որ քաջություն չես ունեցել ռիսկի դիմելու, հետևաբար երբեք չես գրանցել փայլուն արդյունքներ։
Քո կյանքի վերջին օրն է, և դու գիտակցում ես, որ բաց ես թողել ինքդ քեզ գերազանցելու քո հնարավորությունը, քանի որ ընտրել ես միջակության թակարդը։
Քո կյանքի վերջին օրն է, և քո սիրտը կոտրված է, քանի որ այդպես էլ չես յուրացրել անհաջողությունը հաղթանակի, կապարը ոսկու վերածելու արվեստը։
Քո կյանքի վերջին օրն է, և դու ափսոսում ես, որ բոլորովին մոռացել էիր, որ քո աշխատանքը ոչ միայն քեզ, այլ նաև մյուսներին օգնելու միջոց է։
Քո կյանքի վերջին օրն է, և դու գիտակցում ես, որ ապրել ես այնպես, ինչպես քեզ թելադրել է հասարակությունը, այլ ոչ թե այնպես, ինչպես իսկապես կցանկանայիր։
Քո կյանքի վերջին օրն է, և դու գիտակցում ես, որ այդպես էլ չբացահայտեցիր, թե ինչի էիր ընդունակ, չճանաչեցիր քո ներսում ապրող հանճարին։
Քո կյանքի վերջին օրն է, և դու գիտակցում ես, որ կարող էիր առաջնորդ լինել, աշխարհը դարձնել ավելի լավը, սակայն հրաժարվել ես այդ առաքելությունից, քանի որ չափազանց շատ ես վախեցել։ Ու դու ձախողվել ես, վատնել քո կյանքը։
Քո կյանքի վերջին օրն է, սակայն կյանքիդ հիասքանչ երգը դեռ չի էլ հնչել։

