Փաշինյանի խոսնակը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է հունվարի 11-ին՝ Փաշինյանի այցը ՌԴ
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա
Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած
Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը։
«Այս պահին ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել, երբ որ նման հանդիպում նախատեսվի, մենք պատշաճ կարգով տեղեկություն կտրամադրենք»,- ասաց Մանե Գեւորգյանը:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այդ հանդիպման օրակարգում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն է:

