Նախագահը Նոր տարին Գյումրիում է անցկացնում, թող գնար Շուռնուխում անցկացներ. Հրանտ Բագրատյան. Տեսանյութ
Արեւտմյան սահմանից լուր ստացանք, որ ադրբեջանցիք ասում են՝ Տիգրանաշենից դուրս եկեք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Այսօր նման պահանջ են դրել, մի քանի օր ժամանակ են տալիս։ Տիգրանաշենը տալուց հետո մենք այլեւս Սյունիք չենք կարող գնալ։ Հայաստանի Հանրապետությունն ավարտվում է Արարատի մարզով»,- ասաց նա։

