Արայիկ Հարությունյանի ձեռքում պահվող լուսանկարի հերոսը Գևորգն է, որի անունը չկա ոչ մի ցուցակում` ո՛չ զոհվածների, ո՛չ անհետ կորածների, ո՛չ գերիների
Դիտել նաև
18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է
Իրավապահ համակարգում լայն թափով սկսել են կրկին ուսումնասիրել անհետ կորածների գործերը
Բրիտանիայում կատուն վերադարձել է իր տերերի մոտ՝ անհետանալուց 11 տարի անց. Independent
Պապիկյանը անհետ կորածների ծնողներին կընդունի վաղը․ ՊՆ խոսնակ
Արայիկ Հարությունյանի ձեռքին մտերմուհուս որդու` Գեւորգ Մովսեսյանի լուսանկարն է։ Գեւորգի անունը չկա ոչ մի ցուցակում` ո՛չ զոհվածների, ո՛չ անհետ կորածների, ո՛չ գերիների։ Գեւորգը զորահավաքի առաջին օրը պարտաճանաչ ներկայացել է, բայց նրա անունը պատերազմ մեկնածների ոչ մի ցուցակում չկա։ Ընտանիքը չի ստանում նույնիսկ անհետ կորածների ընտանիքներին տրվող աջակցությունը, որովհետեւ չկա անունը։ Հարազատները մինչեւ օրս Հայաստանի եւ Արցախի բոլոր վայրերում փնտրում են Գեւորգին։ Տղան չկա, անունը չկա, բայց կա նկարը, որ կարելի է բռնել եւ մտնել Մայր տաճար...
Անուշ Թրվանցի ֆեյսբուքյան էջից

