Մեզ վրա հասած խորը ցավը անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել. Արթուր Ալեքսանյանի ամանորյա շնորհավորանքը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ամանորյա շնորհավորանք է հրապարակել սոցցանցերում:
«Սիրելի՜ հայրենակիցներ, 2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով: Մեզ վրա հասած խորը ցավը անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի: Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է գյումրեցի ըմբիշը:
View this post on Instagram