«Ես պիտի տոնեմ Նոր տարին իմ ժողովրդի հետ ուրախությամբ, սակայն իմ ժողովուրդը սգի մեջ է». Դադիվանքի վանահայր
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Ռեժիմն ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել․ Հովհաննես Ավետիսյան
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.
«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ Ի ՔՐԻՍՏՈՍ
Իմ ամեն Նոր տարին սկսվել է եկեղեցուց,սահմանից, զինվորների շնորհավորանքից և ավարտվել օրհնությամբ: Ցավոք այս տարի ամեն ինչ այլ է. իմ Նոր տարվա ուրախությունը հետաձգում եմ մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը: Ես պիտի տոնեմ Նոր տարին իմ ժողովրդի հետ ուրախությամբ,սակայն իմ ժողովուրդը սգի մեջ է. կորցրել է մեր քաջ հայորդիներին և Արցախի տարածքների զգալի մասը:
Աղոթենք Առ Աստված,մեր հերոսների հոգիների և մեր մեղքերի թողության համար: Մենք Նոր տարին թեկուզ մի փոքր ուշ, բայց հաղթանակով պետք է տոնենք:
2021-ը մերն է լինելու: Աստված պահապան ձեզ իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»:

