Բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են. Ալիեւ
Դիտել նաև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը
Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, սակայն նրանց «չի կարելի ռազմագերիներ համարել»,-հաղորդում է Sputnik-Ադրբեջանը, փոխանցում է NEWS.am-ը:
«Հայկական զինված խմբավորումները, որոնք դեռեւս մնում են ազատագրված հողերում, չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Պատերազմի ավարտից ի վեր՝ նրանց մեծ մասը ձերբակալվել է: Սակայն նրանց չի կարելի համարել զինվորականներ, նրանք ահաբեկիչներ են»,-հայտարարել է Ալիեւը:

