Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ
Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:
Նախարարներ Այվազյանը և Դենդիասը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ:
Անդրադառնալով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր է գնահատել Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը: