Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին, առնետինը՝ առնետին

Տոնական օրեր են, բայց տոնական տրամադրություն չկա։
Միայն տեղական նշանակության անասունը կարող է ստեղծված իրավիճակում տոնական եռուզեռի մեջ լինել։ Միայն մանկուրտը կարող է մեր անթաղ մնացած երեխեքի ու եղբայրների մարմնի մասերի, գերիների, անհետ կորածների մասին մոռանալ ու կենացային բաժակ չխկացնել 31–ի գիշերը։
 
Մեր ժողովրդի շինելից ծնված փոքրիկ մարդը մեծ ողբերգություն բերեց։ Նա ասաց, որ մենք արդեն ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում։ Արդյունքում՝ պետականություն կորցրեցինք Արցախում, իսկ Հայաստանը դարձավ մազից կախված ու դժբախտ երկիր, որի ֆիզիկական գոյությունն անգամ հարցականի տակ է։
Փոքրիկ մարդն ասում էր, որ ներդրումներ չի բերել, բայց փոխարենը ժպիտ է բերել մարդկանց դեմքին։ Հիմա ժպտում են միայն ապուշները, իսկ նորմալների մոտ շոկ է, վրեժի ծարավ, պապանձվածություն, ցավ․․․
 
2020–ը շատ ծանր տարի էր։ Ստացանք երկու պատերազմ։ Երկուսում էլ պարտվեցինք։ Մեր պարտությունների թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
Կորոնավիրուսային պատերազմը նա չէր կարող կանխել, բայց կարող էր թույլ չտալ մասշտաբայնություն և զոհերի ահռելի քանակ, սակայն գերադասեց սեփական իշխանության ավելացումն ի հաշիվ ՍԴ–ի գրավման։ Դրան գումարվեց անգրագիտությունն ու կառավարման զրո հմտությունը։ Արդյունքում՝ Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվարկով աշխարհի վատագույն կորոնավարակային ցուցանիշներից մեկն արձանագրած պետությունն է։ Մարդիկ շարունակում են հիվանդանալ ու մեռնել։
Նիկոլը մահը սովորական սարքեց։ Նա մահը դարձրեց վիճաակագրություն։
 
Արցախյան 2–րդ պատերազմն ամբողջությամբ Նիկոլի խղճի վրա է։ Եթե չլիներ 2,5 տարվա խայտառակ ներքին ու արտաքին քաղաքականությունը, մենք կարող էինք խուսափել պատերազմից։
 
Պատերազմն այս ելքը չէր ունենա, եթե մենք չլինեինք Նիկոլի գերագույն հրամանատարության ու Արցախի նախագահ կոչվածի կառավարման ներքո։
«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո մեզ տարան կապիտուլյացիայի։ Սա ստի, կեղծիքի, դավաճանության, մարտնչող տգիտության, անհայրենիքության, չմարդության դրսևորում էր։ Ստում, թաքցնում ու հանձնում են մինչև հիմա, և սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ փոքր մարդը չի հեռացվել մեծ պաշտոնից։
 
Նիկոլն ամբողջությամբ բավարարեց Ադրբեջանի ժողովրդին, մասամբ՝ Թուրքիայի ժողովրդին, իսկ հայ ժողովրդին հաղթողից վերածեց պարտվածի ու թոփալի։
Նա միշտ ատել է արցախյան մեր հաղթանակները, ատել է Արցախը՝ այն համարելով թուրքերի ու ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու խոչընդոտ։
 
Նա ատել է մեր մեծ հաղթանակը, քանզի այդ հաղթանակի մեջ տեսել է իր ոչնչությունը, իր փոքր լինելը։
 
Հեռավոր 2050–ին դրախտ խոստանալով՝ Նիկոլը դժոխքի վերածեց 2020–ը։ Այդ դժոխքը հավերժական կլինի, եթե Նիկոլին դուրս չշպրտենք պետության կառավարման ղեկից ու հաշիվ չպահանջենք։
 
2021–ին շատ բան է որոշվելու՝ կմնա՞ Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա, կդառնա՞նք թուրքական էլայեթ, Արցախում հայ կապրի՞։ Այս և այլ հարցերի պատասխանները ինքներս պետք է տանք՝ հանուն մեր հազարավոր զոհերի, հանուն մեր ապրողների, հանուն մեր երկրի ապագայի։
 
Մեր երեխեքը չեն զոհվել հանուն ոչնչի, թեև նրանց տարան հանուն ոչնչի զոհելուն։
Ես խոնարհվում եմ մեր զոհերի գերեզմանների առաջ, ցավակցում բոլորի հարազատներին ու բովանդակ հայ ժողովրդին։ 2020–ը նաև այս հերոսած ու անմահացած տղաների տարին էր։
 
2020–ին իրար կողք–կողքի քայլեցին մեծ հերոսությունն ու քստմնելի դավաճանությունը, մեծ հայրենասիրությունն ու ողորմելի փոքրությունը։
 
2021–ին մենք պետք է բաց ձեռքերը փակենք, բռունցք դառնանք, կամք դրսևորենք, վճռականություն ունենանք ու պետությունը ոտքի կանգնեցնենք Նիկոլի, թուրքերի, ադրբեջանցիների ջանքերով ծնկի բերված վիճակից։
 
Առնետը թող մնա առնետի տարվա մեջ։ Մենք մերը պետք է վերցնենք։
Ես հավատում եմ մեր պետության ապագային։ Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց պետք է աշխատել։ Ես ամեն ինչ անելու եմ, որ չամաչեմ հայ լինելուց, չամաչեմ այլ ազգերի հետ շփվելուց, չամաչեմ, որ չեմ կարողացել պետությանը տեր կանգնել։
 
2021–ին տեսակների պայքարը հասնելու է իր գագաթնակետին, լինելու է վճռական ճակատամարտ։ Ես հավատում եմ, որ պետականաստեղծ ու հայաստանակենտրոն տեսակը հաղթելու է անհայրենիքներին։
 
Մենք «հաղթել» բառին պետք է վերադարձնենք իր իրական իմաստը, որը մեզանից խլեցին 2020–ին։ 2021–ին պետք է սկիզբ դնել ապագա հաղթանակների համար։ Կա՛մ, կա՛մ․․․
 
Տնտեսագետ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>