ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

«Ամեն ինչ չէ, որ արժե անել հանուն մանդատի». Հովսեփ Խուրշուդյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս հանգստանալ

Մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի հասցեին արված հայտարարությունները, Հովսեփ Խուրշուդյան Aravot.am-ի հետ զրույցում  պատասխանեց.

«Ես ափսոսում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդքան լարվում է, լավ կլիներ, որ խնայեր իր նյարդերը, կարող է, օրինակ, մեկ-երկու օր գնալ բնության գրկում անցկացնել: Շատ առողջարար է: Ընդհանրապես ի պատասխան իմ եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից «Ելք» դաշինքին ուղղված քաղաքական գնահատականներին (չգիտեմ որտեղ նա տեսավ կիսափողոցային արտահայտություններ), այս «քաղաքական մտքի տիտանը» մեկ անգամ արդեն ջղագրգիռ ու անձնական վիրավորանքներ պարունակող պատասխանով հանդես եկավ, որին ո՛չ ես, ո՛չ էլ Արմենը արժանի չհամարեցինք պատասխանել: Բայց նա, կարծես թե որոշել է երկարացնել իր ոճի մեջ: Եթե նա իրեն քաղաքական գործիչ է համարում, ապա ճիշտ կանի չանցնի քաղաքավարության սահմանները եւ պահպանի քաղաքական բանավեճի տարրական կանոնները, եթե, իհարկե, դրանցից տեղյակ է: Նման խոսելաձեւը ոչ ոքի, անգամ իրեն, պատիվ չի բերում: Ու ընդհանրապես, ամեն ինչ չէ, որ արժե անել հանուն մանդատի: Հիմա՝ ինչ վերաբերում է աղոթելուն: Նախ, ո՛չ ես, ո՛չ Արմեն Մարտիրոսյանը 2013թ. ապրիլի 9-ին Ծիծեռնակաբերդում չենք եղել: Այդ օրը ոստիկանության հետ Բաղրամյանի վրա տեղի ունեցած քաշքշուկի, իսկ Արմենի վրա՝ նաեւ թիրախային հարձակման արդյունքում նա ոստիկանություն էր բերվել, ես էլ Բաղրամյանի վրա էի եւ Ծիծեռնակաբերդ չեմ հասել: Կյանքումս աղոթած չկամ էլ, քանի որ հավատացյալ չեմ»:

Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, այդ օրվա աղոթելու թեման շատ են մատի փաթաթան դարձնում «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատները, ինչպես նաեւ, «ակնհայտ ուղղորդմամբ շատ լրատվամիջոցներ», ուստի հարկ համարեց պարզաբանում մտցնել. «Այդ օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն բան արեց բախումից եւ արյունահեղությունից խուսափելու համար: Ծիծեռնակաբերդ գնալը իր մեջ խորհուրդ էր պարունակում՝ ցույց տալու զուգահեռը 100 տարի առաջվա ցեղասպանված 1.5 մլն հայության ու եւս հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանության եւ մեր օրերին 1.5 մլն հայության արտագաղթի՝ այդ սպիտակ ցեղասպանության, որը հետեւանքն է կեղծվող ընտրություններով ամեն անգամ ամրագրվող անարդարության եւ անազատության: Ու այն, որ այնտեղ մարդիկ աղոթեցին, այդտեղ հեգնելու որեւէ բան չկա: Ընդհանրապես աղոթքը այնքան խորը անձնական եւ նուրբ հարց է, ես հավատացյալ չեմ, բայց հարգում եմ հավատացյալներին եւ իրենց աղոթելու հատկությունը: «Հայր մերը» նորմալ մարդու մոտ հեգնանքի, ծաղրի առարկա չի կարող դառնալ, եթե, իհարկե, մարդ ցինիկ չէ եւ զուտ մարդկային արժեքներից հեռու չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդ գնալու հանգամանքը նախօրոք քննարկել էր խորհրդում, որը ձեւավորվել էր հետընտրական գործընթացների շուրջ որոշումներ կայացնելիս քննարկումներ իրականացնելու համար, որին անդամ էր նաեւ պարոն Փաշինյանը եւ շատ այլ քաղաքական գործիչներ: Ու պարոն Փաշինյանը հենց նախորդ օրվա քննարկման ժամանակ դեմ էր որեւէ վճռական գործողությանը, ու ես հուսով եմ, որ նա ինքնուրույն էր իր այդ մոտեցման մեջ: Իսկ քննարկվել են տարբեր գործողություններ՝ նստացույցից մինչեւ Բաղրամյան փողոցը փակելը: Նրա մոտեցումն այն էր, բառացի, որ այդ օրը տոն է եւ պետք է Ազատության հրապարակ գալ ընտանիքներով, երեխաներով, փուչիկներով եւ նշել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հիմա հետին թվով հերոսանալը եւ իրեն քաջ տղու տեղ դնելը եւ մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին ձայները փոշիացնելու, Ծիծեռնակաբերդ գնալու եւ աղոթելու մեջ կարծում եմ պարզապես ազնիվ չէ»: Մենք ճշտեցինք՝ փաստորեն, Ծիծեռնակաբերդ գնալու մասին իրենք բոլորը տեղյա՞կ են եղել՝ պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Այո, դեպի Ծիծեռնակաբերդ մոմերով երթ անելու որոշումը քննարկվել է նախորդ օրը, մոմերն էլ նախօրոք պատրաստվել էին եւ ապրիլի 9-ին բաժանվեցին ժողովրդին»:

Մեր դիտարկմանը՝ տպավորություն էր, որ Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին տանում է այլ ուղղությամբ եւ դա պահի տակ կայացված որոշում էր՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Հենց այդ է, որ իրականությունը տպավորությունից տարբերվում է նրանով, որ երբ տպավորություն ձեւավորելու վրա մի հսկայական ԶԼՄ ցանց է աշխատում՝ իշխանությունների կողմից ուղղորդված, ցանկացած ճշմարտություն կարելի է նենգափոխել եւ լրիվ այլ տպավորություն ստեղծել մարդկանց մոտ: Հիմա այդ նենգափոխողներից մեկը նաեւ պարոն Փաշինյանին պատկանող մեդիաներն էին, իր իշխանական գործընկերների կողմից ուղղորդվող մեդիաները: Տարօրինակ չէ, որ նման տպավորություն է ձեւավորվել եւ այդ ստով տարիներ շարունակ կերակրվում է անտեղյակ հանրությունը: Սպոնտան որոշում կայացվել է ժողովրդի ճնշման տակ այդ օրը՝ գնալ Բաղրամյան 26, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ենթարկվեց ցուցարարների այդ ցանկությանը եւ հայտարարեց որ երթուղին դեպի Ծիծեռնակաբերդ կանցնի Բաղրամյան պողոտայով: Սակայն երբ հայտնի իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ոստիկանական պատնեշը հաղթահարել հնարավոր չէ՝ երթը շարունակվեց Սարյան փողոցով, իսկ ցուցարարների մի մասը մնացին Բաղրամյանի վրա մինչեւ որ ընտրված նախագահը վերադարձավ եւ ոստիկանական արգելապատնեշը ամեն դեպքում ի վերջո վերացվեց եւ ցուցարարները բարեհաջող հասան Բաղրամյան 26, արտահայտեցին իրենց բողոքը կեղծված ընտրությունների կապակցությամբ: Իսկ այդ ընթացքում Վովա Գասպարյանը ընդամենը իր հայեցողությամբ ուղեկցել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը նրան ոչ ոք չէր կարող արգելել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Aravot»-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>