Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան
17
Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Պատերազմ Արցախում
Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար

Ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար․ Արմեն Մուրադյան. Տեսանյութ

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել․

2021 թվականն ապրելու ենք ԽԱՂԱՂ ու ԱՌՈՂՋ!!!

Մենք պարտավոր ենք ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործերն ավարտին հասցնելու համար․․․

Սիրելի՛ ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Գալիք տարին թող լինի ձեռքբերումների, դժվարությունների հաղթահարման, խաղաղության տարի:

Աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավեր էր առողջապահության, կրթության և մյուս ոլորտների համար: Անգնահատելի են դրա դեմ պայքարող սպիտակ բանակի ներկայացուցիչների ներդրած ջանքերը: Համատեղ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց հաղթահարել նաև ուսումնական գործընթացի իրականացման դժվարությունները. բժշկական բուհը գործում է անխափան, յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով կարևոր ներդրում ունի կրթական գործընթացի զարգացման գործում։

2020 թվականին լրացավ բժշկական բուհի 100-ամյակը: Այս տարին հոբելյանական էր մեկդարյա համալսարանի համար, սակայն, ցավոք, նախանշված միջոցառումները փոխարինվեցին օրակարգային, օպերատիվ կազմակերպում պահանջող բազմաթիվ այլ աշխատանքներով: Կարևոր է, որ յուրաքանչյուր համալսարանական զգա այն հսկայական պատասխանատվությունը, որը ենթադրում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սովորող և շրջանավարտ լինելը: Համալսարանականների կողմից այդքան սպասված հոբելյանը ստվերվեց սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ հրահրված ադրբեջանաթուրքական պատերազմով: Այն մեզանից խլեց լավագույններին. շուրջ երեք տասնյակ ԵՊԲՀ շրջանավարտներ, ուսանողներ ու սովորողներ անմահացան հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Նրանց հիշատակը հավերժ է…

Համավարակի պայմաններում և պատերազմի ժամանակ շատ ապագա բժիշկներ, ռազմական բժիշկներ, ուսանողներ իրենց մարդկային ու մարդասիրական պարտքը կատարեցին, սխրանքներ գործեցին, ձեռք բերված գիտելիքները ներդրեցին հանուն մարդկային կյանքերի փրկության:

Կրթությունն ու գիտությունը մեր գալիք օրվա երաշխիքն են: Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար: Մեր աշխատանքի առանցքում շարունակում են մնալ վիրավորում ստացած զինվորների ապաքինումը, վերականգնողական բուժումն ու նրանց լիարժեք կյանքի ապահովումը: Սա նվազագույնն է, որ կարող ենք անել: Այս հարցում ևս մեր ամենօրյա հաջողությունները տեսանելի են:

Սիրելի՛ ապագա բժիշկներ, սովորողներ, շնորհակալ եմ նաև ձեզ, որ ջանք չխնայեցիք հեռավար ուսումնական գործընթացի իրականացման հարցում ձեր կարևոր դերակատարությունն ունենալու համար: Վստահ եմ, որ շուտով հնարավորություն կունենաք առցանց ստացած գիտելիքները կիրառելու նաև գործնական հարթակում՝ ծառայեցնելով դրանք մեր երկրի և պետության հզորացմանը: Թո՛ղ, որ ձեզ հաջողվի դառնալ 100-ամյա բժշկական դարբնոցի լավագույն ավանդույթների պահպանողն ու տարածողը:

Մաղթում եմ բոլորիդ տոկունություն, ամրություն, խաղաղ օրեր: Կհանդիպենք 2021 թվականին՝ նոր սպասումներով, նոր ակնկալիքներով և ծրագրերով»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>