Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Վիտալի Բալասանյանի գլխավորած կուսակցությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Արցախի «Արդարություն» կուսակցության ԱՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Սեպտեմբերի 27-ին միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահատ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք այդպես էլ չձերբազատվեցին անսխալականության իրենց ազգակործան բարդույթից՝ հայկական երկու պետություններին պատճառելով մարդկային և տարածքային լրջագույն կորուստներ: Պատերազմի 44 օրերի ընթացքում, ստահոդ հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին, նրա թիկունքում, գաղտնի, ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ մի փաստաթուղթ: Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները գերադասեցին «Հաղթելու ենք» կարգախոսի կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի:

Ցավոք կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը հրապարակելուց հետո, մինչ օրս պարզ դարձավ, որ ԱՀ նախագահը երկրում հավակնոտ գործողություններ կատարելու փոխարեն, ձեռնամուխ եղավ իշխանությունը պահպանելու և իր տխրահռչակ «արտոնյալ վերնախավի» խնդիրների լուծմանը, որի ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի:

Ուզում ենք հիշեցնել, որ 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահի այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլ ազատագրել մեր հայրենիքի բռնազավթվածի մի մասը։

Ստեղծված իրողությունը հասարակությանը դրել է շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում իրավամբ ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները միանշանակ պետք է հեռանան։ Այլևս այս իշխանությունը պարտված է, բարոյական լեգիտիմությունից զրկված։

Օրվա իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ ունակ չեղան պահպանելու մեր ունեցած ձեռքբերումները և այլևս պետք է հեռանան, պետք է հեռանան առանց ցնցումների, առանց նախապայմանների:

Նախագահի վերջին ուղերձից պարզվում է, որ նա չի ունեցել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ և լծակներ, ԱՀ նախագահը լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար իրականում չի կառավարել այն:

Պատահական չէ, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, խոշոր գործարարներ, հանրային տարբեր շերտեր, հակադիր քաղաքական բևեռներ, գիտակցող գրեթե բոլոր անհատներ ու փորձագիտական կենտրոններ, Հայաստանի համայնքներ և շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական լուծման անհրաժեշտություն են տեսնում։ Նույն հրամայականը կա նաև Արցախում, և այլևս պետք չէ հապաղել: Այո, հասկանալի է, որ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է ստեղծել որոշակի խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել, քանզի երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու նրանց պաշտոնավարումը, հանգեցնելով անկախատեսելի հետևանքների:

Այսօր անհրաժեշտ է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը այս ճգնաժամային փուլը հաղթահարելու, ավելորդ սրացումներից խուսափելու և արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու համար։ Այո, մենք գտնում ենք, որ հնարավոր է նոր որակի պետություն ստեղծելով դուրս գալ այս մղձավանջից՝ բացառիկ հայրենասիրությամբ, հմուտ կառավարմամբ և ռեսուրսների լիարժեք օգտագործմամբ:

Չնայած, ԱՀ Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, սակայն առկա իրողությունները բավարար բարոյական հիմք են ընձեռնում նախագահին ինքնակամ հրաժարական տալու համար:

ՈՒստի հորդորում ենք, պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն, չհայտնվի բարոյական լեգիտիմությունից զրկվածի կարգավիճակում և տա հրաժարական՝ քանզի իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել իրացնել սահմանադրությամբ իրեն ամրագրված պարտականությունները, որի արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի ահռելի մասը, ունեցավ հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայտնվեց բազմաթիվ զրկանքների և հումանիտար աղետի մեջ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>