Ինչ են քննարկել ԵՄ դեսպանն ու ՀՀ գլխավոր դատախազը
Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկում ունեցան 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի վերաբերյալ, որը ստեղծվել է ընտրությունների հետ կապված իրավախախտումների կանխարգելման և հետաքննությունների մեխանիզմները համակարգելու նպատակով:

